Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

10 մայիս 2018 13:25

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունըՍամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս ողջունում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու որոշումը և շնորհակալություն ենք հայտնում մեր հորդորները հաշվի առնելու համար:
Միաժամանակ դատապարտում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի որակումներն այս փաստի առնչությամբ և կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից, քանզի «Ջավախք» հայրենակցական միության նախագահն իր քվեարկությամբ արտահայտել է ջավախքահայության ճնշող մեծամասնության անառարկելի ցանկությունը:
 
«Ջավախք» ժողովրդական շարժում
«Վիրք»  կուսակցություն
«Միասնական Ջավախք»  հասարակական կազմակերպություն
 Ջավախքի մտավորականների միություն
«Ջավախք»  հասարակական կազմակերպություն
 Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր