Ապրիլի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից, բանակում արժանավորներն են ծառայում    

10 մայիս 2018 20:52

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

 Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել, որով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:
Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր