Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

18 մայիս 2018 14:49

Հրեաները մեզ էին մոտենում ու թքում. պահանջում են, որ մենք լքենք քաղաքը. France 24-ի անդրադարձը`Երուսաղեմում բնակվող հայերին

Հրեաները մեզ էին մոտենում ու թքում. պահանջում են, որ մենք լքենք քաղաքը. France 24-ի անդրադարձը`Երուսաղեմում բնակվող հայերինFrance 24 հեռուստաալիքն անդրադարձել է վերջին շրջանում կտրուկ սրված իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ու դրա ազդեցությանը Երուսաղեմում բնակվող հայերի վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ թեև հայերը այդ հակամարտության մաս չեն կազմում, սակայն բախվում են բազմաթիվ դժվարությունների: Սյուժեի հերոսուհին Երուսաղեմում ծնված ու այնտեղ ապրող Անի Դիքբիքյանն է, ով պատմում է՝ ինչ դժվարությունների է բախվում իր ընտանիքը ստեղծված իրավիճակի հետևանքով: 
«Առաջ այստեղ ապրելը հարմարավետ էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Մենք վախենում ենք և՛ արաբներից, և՛ հրեաներից»,-ասելէ հայուհին, ում ընտանիքը 100 տարի առաջ Ցեղասպանությունից փրկվելու համար հասել է Երուսաղեմ:
Դիքբիքյանի խոսքով՝  կյանքն առավել ծանր է երեխաների համար`օրինակ բերելով, որ մի անգամ փողոցում հրեական թաղամասի հարևանները մետաղի կտոր են նետել իր որդու գլխին: Նա մանրամասնել է, որ ուղղափառ հրեաներին ու արաբներին դուր չի գալիս  հայերի կրած հագուստը, ինչպես նաև՝ հայկական կրոնական ծեսերը: «Նրանք այնպես են մեզ նայում՝ կարծես այլմոլորակայիններ ենք: Սակայն դա դեռ ոչինչ է՝ համեմատած այլ բաների հետ: Օրինակ՝ Սուրբ Զատկի տոնակատարության ժամանակ մենք քաղաքով քայլում էինք մեծ փայտե խաչով: Հրեաները մեզ էին մոտենում ու թքում: Նրանք անընդհատ պահանջում են, որ մենք լքենք քաղաքը»,-շարունակել է Դիքբիքյանը: Հայուհու խոսքով՝ հրեաները Երուսաղեմի հին քաղաքում բազմաթիվ տներ են գնում ու անընդհատ շատանում են: «Ամեն օր նրանք մեզ ասում են, որ հեռանանք այստեղից: Իրականում եթե գումար ու հնարավորություն ունենայիի, միանշանակ կհեռանայի այստեղից»,-եզրափակել է բնակչուհին: Նշվում է, որ France 24-ը պատմել է Երուսաղեմի հրեական, արաբական և քրիստոնեական հատվածների կյանքի մասին ևս՝ նկատելով, որ վերջին շրջանում կյանքի որակն այնտեղ վատացել է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր