«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

22 մայիս 2018 11:38

Գանձագողերն՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ

Գանձագողերն՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկՀայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունը անկասկած աննախադեպ է: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ Առաջին դեմքի մակարդակով, բայց որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել:

Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդպիսի հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն: Ըստ այդմ, այդպիսի հայտարարությունները չպետք է նույն կերպ առանց հանրային արձագանքի մնան, եթե դրանք նախապես ազդարարված տրամաբանությամբ կյանքի չկոչվեն: Հանրային ականջը սովորել է, որ հնչել են ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններ, սակայն չի եղել իրական որևէ պայքար: Դրանից հետո չի եղել նաև հանրային որևէ արձագանք, պատասխանատվություն պահանջելու որևէ ջանք կամ փորձ: Այժմ չպետք է լինի այդպես և հայտարարությունների համար պետք է պատասխան տա յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ զբաղեցրած դիրքից և հայտարարության բնույթից: Այսինքն, հեղափոխությունը ոչ միայն պաշտոնյաների փոփոխություն պետք է ենթադրի, այլ նաև հասարակության:
Ըստ այդմ , ԱԱԾ պետի հայտարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք, տպավորություն, քան իրական պայքար և բացահայտումներ: Եվ խնդիրը այստեղ բոլորովին էլ հանրության այսպես ասած «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայմանորեն պատժվի գողացածի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց՝ ինչ է տալու այդ ամենը պետությանը: Եվ ակնհայտ է, որ այստեղ նույնքան պարզ պատասխանը, թե պատասխանատվության ինստիտուտը անպատժելիության ավարտն է և կկանխի հետագա հանցագործությունները, անբավարար է այն խնդիրների ֆոնին, որ կա նոր կառավարության և նոր Հայաստանի առաջ: Այդ խնդիրները պահանջում են կոնկրետ քայլեր և դրանք էլ իրենց հերթին պահանջում են ռեսուրսներ: Եվ այստեղ հանրության գլխավոր պահանջը պետք է լինի պետության վնասի փոխհատուցումը, որը խոշոր հաշվով կտա մի շարք խնդիրների լուծման և այդպիսով հեղափոխական այս փուլի ռեսուրսային լրացուցիչ շնչառության հնարավորություն:
Այստեղ իհարկե կարող է լինել մեկ այլ ուշագրավ հանգամանք. ԱԱԾ-ն կհրապարակի՞ գողացողների անունները, թե՞ դրանք կմնան գաղտնի, եթե նրանք համաձայնեն կոպեկ առ կոպեկ վերադարձնել գողացածը:

 

«Ժամանակ»






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր