«Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է…»
![«Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է…» «Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է…»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1528540235_adad.jpg)
Իսկ, թե ի՞նչ են զգում սպանված ոստիկանների հարազատները` բառերով նկարագրել շատ դժվար է.
«Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է, էս ինչ դաժանություն է: Խի են ստիպում կրկին վերապրել` առաց այն էլ չսպիացող ցավը: Ինչի պետք ա իմ մինուճարս` ամեն անգամ «պապա» բառը լսելիս աչքերը լցին, իսկ իր ա պապայի մահվան պատճառ դարձած մեկը` պարծենա իր մադասպանությամբ», – «Իրավունքի»հետ զրույցում արցունքները խեղդելով` ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած, իսկ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի կինը`Հասմիկ Ոսկանյանը, ում որդին` փոքրիկ Մհերը երազում է հայրիկի պես ոստիկան դառնալ:
Գագիկի մայրն էլ` տիկին Անահիտըվրդովված հավելեց.
«Որքանով է արդարացի մեզ էսքան մղկտացնել: Ոնց կարող են դաժան բարբարարոսներին, ոճրագործներին հերթով ազատ արձակել: Էդ ստորագրությամբ ազատ արձակողները, միջնորդագրեր ներկայացնողները ինչի չեն մտածում, թե ինչ են զգում սպանված ոստիկանների հարազատները: Բալա ջան… կյանքում` ամենավատ մարդուն էլ չեմ ցանկանա զգա այն ինչ ես եմ` որպես մայր զգում, երբ լսում եմ, որ ազատության մեջ է հայտնվում մեկը, ով անմիջական կապ ունի իմ մինուճարի սպանության հետ (-արտասվում է. Ի. Ա.): Բանդիտներին, անմեղ մարդկանց արյուն մարսողներին ասում են քաղբանտարկյալ, ոնց կարելի, լավ դրանք խիղճ ընդհանրապե՞ս չունեն»:
Տիկին Անահիտի խոսքով.
«Անընդհատ մատնացույց են անում Պավլիկի մինուճար տղային, բա էդ նույն մինուճար տղայից ես էլ ունեյի, իմ մինուճարն էլ ունի մինուճար տղա: Ինչի՞ մի անգամ մեր ցավով չեն ապրում, ինչի՞ չեն ասում, որ մեր մինուճարի վիզը էդ նույն մարդասպաները ծուռ թողեցին, մենակ էդ դահիճ մարդասպանին են մատնացույց անում, լավ բա ուր մնաց խիղճը : Իմ մինուճարին տարան` մարեցին իմ տան ճրագը, բա դրանց նմաներին կարելի ազատել: Ամեն անգամ հեռուստացույց միացնելիս ու դրանց մասին լսելիս` սիրտս կտոր-կտոր է լինում, թող թողեն մեր ցավով տապակվենք, խի են էսքան դաժան էս մարդիկ»: