«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

30 հուլ 2018 12:07

Ինչու Սերժ Սարգսյանը թավշյա հեղափոխության ժամանակ խուսափեց ուժի կիառումից

Ինչու Սերժ Սարգսյանը թավշյա հեղափոխության ժամանակ խուսափեց ուժի կիառումիցՀայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների և հավաքների դիտորդության վերաբերյալ զեկույցը.
Զեկույցի եզրակցության մեջ նշվում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները կարելի է անվանել քաղաքացիական անհնազանդության դրսևորում, որի պատճառները կապված էին Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում կուտակված բազմաթիվ սոցիալական, քաղաքական և իրավական խնդիրների հետ:
«Շարժման հաջողությանը նպաստեցին հավաքների ազատության իրավունքի, համացանցային լրատվամիջոցների և խոսքի ազատության հարաբերականորեն ազատ միջավայրը, ինչպես նաև նախորդող տարիներին տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությունների («Դե՛մ եմ», «Ո՛չ թալանին», «Հանուն գիտության զարգացման» և այլն) մասնակիցների ձեռք բերած փորձը։ Հարկ է նշել, որ ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 9-ից մինչև ապրիլի 17-ը ընկած ժամանակահատվածում, երբ գործադիր իշխանությունը դե յուրե չէր պատկանում Սերժ Սարգսյանին, Երևանում անցկացվող հավաքների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման դեպքեր տեղի չունեցան (բացառությամբ ապրիլի 16-ին տեղի ունեցած հավաքների)։ Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը չէր կանխատեսում, որ շարժումը կարող էր նման հաջողության հասնել»,-նշված է զեկույցի մեջ:
Զեկույցում նշվում է, որ Սերժ Սարգսյանը խուսափում էր ուժ կիրառելուց, որպեսզի հանրությունը վերջինիս կողմից հերթական իշխանության մանդատ ստանձնելը չկապակցեր նոր բռնությունների հետ։
«Նույնը վկայում են նաև 2018 թ. հունվար-մարտ ամիսներին ընդդիմադիր ուժերի կազմակերպած հավաքների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից միջամտության բացակայությունը։ Սակայն, շարժման հաջորդ օրերին, երբ հավաքների մասնակցության ծավալները կտրուկ աճեցին, իշխանությունն այլևս չուներ այնպիսի բավարար ռեսուրսներ այն կասեցնելու համար, որոնք չէին բերի զոհերի և լուրջ կորուստների։ Ապրիլ-մայիս ամիսներին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին մի շարք տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների կողմից։ Իրադարձություններին արձագանքեցին ինչպես Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ , այնպես էլ միջազգային կազմակերպություններ»,-նշված է եզրակացության մեջ:
Զեկույցում անդրադարձ է կատարվում հավաքների իրավական կարգավիճակին, ոստիկանության գնահատականներին, հավաքների վերաբերյալ տեղեկատվության տարածման մեխանիզմներին, քաղաքացիական անհնազանդության և բողոքի դրսևորման եղանակներին, իրավապահների գործողություններին, մասնավորապես ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին, անհամաչափ ուժի կիրառմանը, բռնություններին: Զեկույցի համաձայն ՝ապրիլի 20-ից տեղեկատվության տարածման համար ակտիվորեն օգտագործվել է Telegram բջջային հավելվածի Infocom ալիքը, որը պարբերաբար տեղեկություններ է տարածել հանրապետության տարբեր վայրերում նախապատրաստվող և անցկացվող հավաքների մասին, ինչպես նաև տարածել շարժումը լուսաբանող լրատվամիջոցների հաղորդումները։ Հավաքների ընթացքում դիտարկվել են անհամաչափ ուժի կիրառման և բռնության բազմաթիվ դեպքեր։ Բռնությունները դրսևորվել են ոստիկանության առանձին ծառայողների կողմից հավաքի մասնակիցներին հարվածներ հասցնելով՝ ներառյալ բերման ենթարկման գործողությունների ընթացքում: Առանձին ենթագլխով զեկույցում անդրադարձ է կատարվում լրագրողների նկատմամբ ճնշումներին ու բռնություններին: 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հավաքների և երթերի ընթացքում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» արձանագրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 18 դեպք՝ 22 տուժածով։ Հարուցվել են տասնյակ քրեական գործեր: Զեկույցում ամրագրված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 13-ից ՀՀ-ում տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանության կողմից բռնություններով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով վարույթ է ընդունել 50-ից ավելի քրեական գործեր, որոնք միավորվել են մեկ ընդհանուր քրեական գործում, ստեղծվել է քննչական խումբ: Նշված գործերով քննություն է անցկացվում բռնություն գործադրելու ավելի քան 60 դրվագով, տուժող են ճանաչվել լրագրողներ, փաստաբաններ և բազմաթիվ քաղաքացիներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր