Հայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել, կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը          Կրակոցներ Երևանում, կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ       Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը    

30 հուլ 2018 17:00

«Պատմական հնարավորություն է.Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»․ թուրք քաղաքական գործիչը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Պատմական հնարավորություն է.Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»․ թուրք քաղաքական գործիչը՝ Փաշինյանի հայտարարության մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել: Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը , դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր