Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

07 օգոս 2018 11:10

Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերըՎերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։ Ինչ որ պահի քննարկումները վերածվեցին հայհոյանքների, և ամեն ինչ խառնվեց իրար։ Փորձենք հասկանալ՝ ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը։
 
Առաջին քննարկումը ծավալվեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի շուրջ, հուլիսի 30-ին։ Քաղաքագետին մեղադրեցին հակաարցախյան հայտարարություններ անելու մեջ։ Կայքերից մեկը «Թող արցախահայերը միայնակ պաշտպանեն իրենց Արցախը․ Հայկ Մարտիրոսյան» գլխագրով նյութ տարածեց։ Ավելին, նույնիսկ գումար ծախսեց համացանցում առավել դիտելի դարձնելու՝ գովազդելու վրա։ Կայքը, ի դեպ, պատկանում է երիտհանրապետական Տիգրան Խաչիկյանին։ Մարտիրոսյանի խոսքերը, իրականում, կտրված են մտքի ընդհանուր կոնտեքստից, իսկ իմաստային առումով՝ կեղծ են։ Գրառումն ամբողջովին կարդալիս, նշմարվում է բոլորովին այլ միտք՝ «Արցախը չպիտի անկախ լինի, այն պետք է Հայաստանի մաս կազմի»։ Քարոզչամեքենան, ըստ էության, վերցրել է այս մտքի առաջին մասը՝ «Արցախը չպիտի անկախ լինի» և կցելով դրան քաղաքագետի լուսանկարը՝ տարածել։
Լրատվական կայքերի հետ զուգահեռ գործում էին նաև ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր։ Վերջիններս, հայհոյելով, քննադատական դիսկուրս էին ստեղծում համացանցում։
Արցախը հանձնելու մեջ մեղադրվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրապետական պատգամավոր Արման Սաղաթելյանի կողմից նշանակված Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքում աղմուկ հանած գրառում կատարեց, որտեղ թեպետ անուն չէր նշում, սակայն ակնհայտ է՝ դիմելով Փաշինյանին հայտարարում էր՝ նա պատմության մեջ կմնա միայն որպես մարդ, ով հանձնեց Արցախը: Նկատենք, որ ինքը Սաղաթելյանը ևս հրապարակավ ապատեղեկատվություն է տարածել այս թեմայով։ Այդ մասին կարող եք կարդալ՝ այստեղ։
Նմանատիպ «հարձակման» ենթարկվեց նաև ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը, երբ նախկինում Բ26-ի հետ որոշակի կապ ունեցող կայքերից մեկը քլիքբեյթ վերնագրով նյութ տարածեց՝ «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար. ՀԱԿ անդամ»։ Ու թեև կարճ ժամանակ անց հերքող հայտարարություն տարածվեց, սկզբում կուսակցության, այնուհետև անձամբ Թադևոսյանի կողմից՝ դա չխանգարեց քարոզչամեքենային տարածել «այս իշխանությունները հող հանձնողներ են» գաղափարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր