Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 օգոս 2018 13:17

Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի.գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին

Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի.գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալինՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում», 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։
«Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են: Ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,-տավուշցիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ բանալին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրությամբ այն է, որ ավելի քան 20 տարի Հայաստանում ժողովուրդն ուզում էր փոփոխություններ և դրանք տեղի չէին ունենում. եկավ 2018 թվականը և այդ փոփոխությունը տեղի ունեցավ:
«Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հարց տվեց՝ ինչո՞ւ էր մնում անլուծելի ու պատասխանեց՝ որովհետև 23-24 տարի մարդիկ մտածում էին, որ քաղաքական փոփոխություն պետք է անեն՝ ընդդիմության այս՛ լիդերը, ա՛յն առաջնորդը և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ:
«Ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին: Նույն մարդն եմ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Մի քանի գիրք ավել եմ կարդացել, մի քիչ տեսքս է փոխվել: Բայց ի՞նչը փոխվեց: Փոխվեց ձեր ընկալումը, փոխվեց այն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց. «Մենք պետք է հասկանանք, որ, երբ մեր ոտքի տակ աղբ է նետված, չպետք է սպասենք, որ վարչապետը գա՝ այդ աղբը հավաքի, մեզնից յուրաքանչյուրը պետք է ընկալի, որ ինքն է որոշում, թե Բերդն ինչպիսի քաղաք է»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Բերդից անանուն նամակներ են ստանում, ըստ որոնց՝ այնտեղի հիվանդանոցից գումար են պահանջում ծննդկաններից այն դեպքում, երբ դա պետք է անվճար լինի։ Բայց բողոքավորները, ըստ վարչապետի՝ կոնկրետ հասցե և դեպք չեն ասում, չեն հաստատում. «Ի՞նչ, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ. այդպես չի լինի։ Այն գործը, որ մենք իրար հետ ենք սկսել, պետք է շարունակենք իրար հետ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր