Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 ապր 2019 16:45

Երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. սա չկա

Երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. սա չկաՇարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԵՊՀ:  Դասախոսներից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե օրինակ՝ հարյուր տարի անց մենք որպես ազգ ի՞նչ ենք լինելու, շարունակելու ենք մնալ գործի՞ք ուրիշ ազգերի ձեռքում, թե՞ ուզում ենք դառնալ խաղացող տարածաշրջանում. դրա համար պետք է ունենանք հայեցակարգ, արդյո՞ք ունենք այդ հայեցակարգը: Նաև հարցրեց՝ կա՞ ազգային գաղափարախոսության հայեցակարգ:
Վարչապետը պատասխանեց, որ մեր երկրի պատմության ընթացքում չի եղել ընդհանրապես դիսկուրս: «Խոսում ենք նրա մասին, թե ՀՀ-ն 100 տարի հետո ինչպիսին պետք է լինի, բայց մենք մինչև հիմա չենք պատասխանել կոնսենսուսային մակարդակով՝ իսկ ՀՀ-ն ինչի՞ համար գոյություն ունի: Արդյոք մեր պատմության մեջ այսպիսի քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը և նշեց, որ այս հարցի պատասխանը ՀՀ Սահմանադրության նախաբանում է տրված:
Վարչապետը նշեց, որ այնտեղ կա մի հետաքրքրիր բան՝ Սահմանադրությունն ընդունողը, ՀՀ-ն հիմնադրող սուբյեկտը և, ըստ էության, ՀՀ սեփականատերը հայ ժողովուրդն է: Փաշինյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նրա վրա, որ չի ասվում ՀՀ քաղաքացիներ, այլ ասվում է հայ ժողովուրդը: «Մենք մեր կուսակցության ծրագրի մեջ առաջին պարբերությունում ասել ենք, որ եթե չձևակերպենք, թե ՀՀ-ն ինչի համար է, ինչ նպատակի պետք է ծառայի, շատ դժվար կլինի 100, նույնիսկ 10 տարի հետոյի մասին խոսել»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ իրենց պատկերացումն Ազգային գաղափարախոսության մասին պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ ՀՀ-ն ինչի՞ համար է, ՀՀ-ն ի՞նչ հարց լուծելու գործիք է: «Մեր ընկալմամբ ՀՀ-ն հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը ապահովելու համար է: Եվ մենք համարում ենք, որ մի փոքր քայլ ենք արելի դեպի ազգային գաղափարախոսությունը ճշգրտելու ուղղությամբ»,- հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, թե մենք չունենք համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձևակերպված պատասխան, թե ինչ երկրիր ենք ուզում տեսնել 20, 30, 50 կամ 100 տարի հետո:
«Դրա պատճառն այն է, որ այս տեսլականը ձևակերպելու համար պետք է ձևակերպենք, թե օրինակ՝ Ղարաբաղի հարցի լուծումը մենք ինչպես ենք պատկերացնում: Երբ մենք հստակ մեզ համար հստակ ձևակերպենք, թե Ղարաբաղի հարցի լուծումն ինչպես ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել»,- ասաց նա և հավելեց. «Երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. սա չկա, մենք չենք ասել: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել, գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը»: 
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե բնական է, որ հարց կծագի՝ երբ ինքը գնացել է բանակցությունների, ունեցե՞լ է պատկերացում դրա վերաբերյալ, թե՞ ոչ: «Բնականաբար ունեմ, բայց ես չեմ ուզում դա լինի իմ պատկերացումը, որովհետև ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չի: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ պատկերացնի, թե այդ հարցի հետ ինչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս կասկածի մթնոլորտը»,- հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ազգը, ժողովուրդը և նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրաստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն: «Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը և հաջորդ անգամ գալիս է հարց, որ մեր երեխաները պետք է գնան մեր բանակում ծառայելու: Երբ հարցը գալիս է սրան, ասում են՝ իսկ կլինի՞ իմ երեխան չգնա, հարևանի երեխան գնա: Սա պատասխանատվության մաս է, չէ՞:
Երբ ասում ենք պետք է անվտանգության մակարդակը բարձրացնել և սրա համար պետք են էս, էս, էս քայլերը՝ պետք է պետական բյուջեի եկամուտները ավելացնել, պետք է ՀԴՄ խփել, ասում են՝ կլինի ես չխփեմ, ուրիշը խփի: Եվ գալիս ենք նրան, որ մեր ազգային գաղափարախոսության կարևոր կոմպոնենտներից մեկն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը արձանագրի, որ իր անհատական պահվածքը որոշիչ նշանակություն ունի երկրի, պետության, ամեն ինչի ճակատագրի հարցում»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր