Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 օգոս 2018 14:26

Ինքս ինձ չվստահե՞մ, եթե բոլորն ինձ վստահում են.Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրած դատավորը ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում

Ինքս ինձ չվստահե՞մ, եթե բոլորն ինձ վստահում են.Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրած դատավորը ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում «Ինքս ինձ չվստահե՞մ, եթե բոլորն ինձ վստահում են: Ես կոնկրետ կաշկանդվածություն չեմ զգացել»,-Aravot.am-ի հարցին՝ ինքնաբացարկ ներկայացնելու տարբերակ իր մտքով անցե՞լ է, այսպես պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը  կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Հիշեցնենք՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը Ալեքսանդր Ազարյանի մասին այսպես էր արտահայտվել.  «Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում եւ հայտարարել է, որ, թեեւ հայտարարել է, բայց կաշկանդվածություն չունի այս գործի քննության հետ կապված: Միայն աշխատելը ես էլ չէի գնահատի նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը, բայց պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով»: Լրագրողների հետ զրույցում ՀՔԾ ղեկավարը թղթապանակից հանեց մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրվում էին դատավոր Ազարյանի կայացրած վճիռները մարտի 1-ի գործերով: Սասուն Խաչատրյանն ասաց. «Նա մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ՝ այնպիսի ձեւակերպումներով, որտեղ խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես զանգվածային անկարգություններին մասնակիցներ: Այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքների կրողը նա մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքը այս ձեւակերպումներով բազմաթիվ մարդկանց է դատապարտել: Եվ, չհայտնելով այդ մասին, որ ինքն այդ դեպքերի վերաբերյալ ունի կանխակալ վերաբերմունք, որոշում է կայացրել այս գործով»: Այս առիթով Ալեքսանդր Ազարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց. «Սասուն Խաչատրյանն իրավասու անձ չէ, որը կարող է ասել, թե ընդհանրապես դատավորն ինչ պետք է անի, ինչ է պարտավոր անել: Նա կարող է իրենց պարտավորությունների մասին իր ենթականերին տեղեկացնել»: Այն, որ ՀՔԾ պետը, վկայակոչելով դատավոր Ազարյանի վճիռները մարտի 1-ի գործով, հայտարարել էր, թե դրանցում նա խաղաղ ցուցարարներին ամբոխ է անվանել և այլն, Ալեքսանդր Ազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, և եթե պարոն Խաչատրյանին դա հայտնի չէ, ասեմ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենք է բոլորի, այդ թվում հենց Սասուն Խաչատրյանի համար: Երկրորդը, ես զարմանում եմ այդ ոչ պրոֆեսիոնալիզմի վրա, որ իրավաբանը, չեմ ասում, բարձր կարգի մասնագետը, դժվար նման արտահայտություն իրեն թույլ տար: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես իրավաբանը նման գնահատական կարող է տալ օրենքին. օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենք է: Ես իմ դատավճիռների մեջ խոսել եմ հենց կոնկրետ ամբոխի, ոչ թե խաղաղ ցուցարարների մասին: Բոլորս էլ գիտենք, որ եղել են և՛ խաղաղ ցուցարարներ, և՛ ամբոխ, որն իր գործողությունները զուգորդել է՝ այրելով մեքենաներ, թալանելով խանութներ: Հիշում եք, չէ՞: Թե՞ իրավիճակ է փոխվել, չեք հիշում, որ նման բան է եղել: Այսինքն՝ եղել են խաղաղ ցուցարարներ և ամբոխ, և ես իմ դատավճիռների մեջ խոսել եմ ոչ խաղաղ ցուցարարների մասին, այլ ամբոխի: Իսկ եթե իրավիճակային փոփոխություններից հետո պարոն Խաչատրյանն ամբոխն ու խաղաղ ցուցարարները մեկ ընդհանուր հասկացության մեջ է միացնում, վտանգ եմ տեսնում այդտեղ»:
Ալեքսանդր Ազարյանը հայտարարեց՝ Սասուն Խաչատրյանն ինչո՞ւ չի ասում, կամ էլ այս վերջերս նման թեմա քննարկող անձինք ինչո՞ւ չեն  ասում, որ մարտի 1-ով ունեցել եմ նաև արդարացման դատավճիռներ: Դատավորը պնդեց, եթե կաշկանդված լիներ այն ժամանակվա գործող իշխանությունների մոտեցումներով, չէր կայացնի արդարացման դատավճիռ. «Արարքների վերաորակումներ եմ ունեցել, որոնք արդարացման դատավճիռներից ավելի հզոր էին իրենց մոտեցումներում: Միտում եմ տեսնում կոնկրետ իմ անձի դեմ, բայց չեմ վախենում, արհամարհում եմ: Ցանկացած իշխանությունների ժամանակ միայն օրենքով եմ ղեկավարվել»: Մեր հարցին` արդյոք կաշկանդող հանգամանք չի՞ նաև, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում է աշխատել, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է կաշկանդեր, եթե ես այդ մարդուն տեսել եմ Նոր տարուց Նոր տարի, երբ բոլոր աշխատակիցներին շնորհավորում էր: Մենք առանձին մասնաշենքերում ենք նստել… այս հարցազրույցը չստացվի, որ արդարանում եմ: Ես իրոք ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսել: Առաջարկեցի, ասացի՝ գիտեք ժողովուրդ, նման պայմաններում աշխատել եմ, իմ հրամանագրերը այդ մարդն է տվել, սակայն երբ վարույթ էի ընդունում գործը, ինքս իմ վրա էի մակագրում գործը որպես դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ես չեմ տեսել նման հիմքեր: Եթե կարող եք այնպիսի ծանրակշիռ փաստեր բերել, որոնք կհամոզեն հակառակում, մեծ սիրով կքննարկեմ, և եթե գտնեմ հիմքեր, կընդունեմ ինքնաբացարկ: Կներեք, բայց ոչ ոք չհայտնեց, ինքս ինձ  չվստահե՞մ, եթե բոլորն ինձ վստահում են: Ես կոնկրետ կաշկանդվածություն չեմ զգացել»:   

aravot.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր