Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավnր կա          Տեսանյութ.Հայաստանում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ է       Մայիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 օգոս 2018 11:53

Ամենաազգայինը, ամենահող չհանձնողը այս կառավարությունն է.եթե հակահեղափոխությունը հաղթանակի, ապա բոլորիս կախելու են, որպես պետական կարգը տապալողներ

Ամենաազգայինը, ամենահող չհանձնողը այս կառավարությունն է.եթե հակահեղափոխությունը հաղթանակի, ապա  բոլորիս կախելու են, որպես պետական կարգը տապալողներՕգոստոսի 17-ի հանրահավաքը նշանակում է, որ ժողովուրդը շարունակում է սատարել հեղափոխությանը, սակայն այդ ոգևորովածությունը կարող է մարել, և հակահեղափոխական ուժերը ագրեսիվանան,  եթե իշխանությունը դանդաղի, կտրուկ, հեղափոխական մեթոդներով աշխատելու գործում: Այս մասին, այսօր   «Քննարկում» հաղորդաշարի շրջանակներում ասաց, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: 
«Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մանդատ, որը տրվում է իշխանությանը  չափազանց փխրուն է և պետք է այն կապիտալիզացնել»,-ասաց Մարտիրոսյանը:

Վերջինս գտնում է, որ ինչքան էլ որ վարչապետը փորձում է աշխատել շատ քաղաքակիրթ, օրենքի շրջանակներում, երկիրը դնել ճիշտ հիմքերի վրա, այնուամենայնիվ անհնար է ցեխի և ավազի պայմաններում երկիրը դնել ամուր հիմքերի վրա, նկատի ունենալով նախկին իշխանություններին:
«Հակահեղափոխությունը չի լինելու զանգվածների միջոցով, եթե այն լինի՝ Աստված չանի՛, ապա կլինի անհատների և ուժային կենտրոնների միջոցով:
Մենք հստակ գիտենք, որ այս կառավարությունը և այս վարչապետը ամենաազգային, ամենահող չհանձնող, պետական խնդիրներով մտահոգ իշխանությունն է, բայց այդպիսի իրականությունը խեղաթյուրելու համար, հակառակորդ ուժերը կարող են կիրառել տարբեր մեթոդներ:
Հեղափոխությունը հենված է մեկ անձի վրա՝ դա վարչապետ Փաշինյանն է, և եթե այդ մեկ անձը «լքի» հրապարակը, ապա հակահեղափոխությունը կարող է  շատ հեշտ գործողությունների պլանով գալ իշխանության »,-նշեց Հայկ Մարտիրոսյնաը ավելացնելով, որ եթե հակահեղափոխությունը հաղթանակի, ապա  բոլորիս կախելու են, որպես պետական կարգը տապալողներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր