Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

27 օգոս 2018 20:40

Ո՞ւմ են աջակցելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն ավագանու ընտրություններին

ArmLur.am-ի  տեղեկություններով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք նաեւ նոր ստեղծվելիք Սասնա ծռեր կուսակցության ներկայացուցիչներն են, սատարելու են ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, ով վստահեցրեց, թե դեռեւս չեն քննարկել այդ հարցը:
«Մենք հիմա զբաղված ենք կուսակցության կազմակերպչական աշխատանքներով եւ դեռեւս չենք անդրադարձել այդ հարցին: Միգուցե եւ անդրադառնանք», -նշեց նա:
Հիշեցնենք, որ Անահիտ Թարխանյանը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինն է: Ղուկասյանը կալանավորվել էր 2016 թ. հուլիսի 26-ին՝ Սասնա ծռեր խմբին աջակցության ակցիայից հետո: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր