Հայաստանի հումանիտար առաքելության առնչությամբ վտանգներ տեսնում են. Արամ Սարգսյան. տեսանյութ

Պատասխանելով հարցին, թե կա արդյոք վտանգ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու, Արամ Սարգսյանն կարծիք հայտնեց, որ դժվար թե պատժամիջոց կիրառվի։
«Վտանգ ես էլ եմ տեսնում այդ առումով, սակայն կարծում եմ՝ այդ վտանգն այդ չափի ռիսկային չի, քանի որ սակրավորի մասնագիտությունը բժշկի մասնագիտությանը հավասարեցված է, այսինքն հումանիզմին ուղղված քայլ է, որ մարդիկ տարածքը ազատում են նախկինում դրված պայթուցիկ նյութերից, ուստի կարծում եմ դրա համար դժվար թե պատժամիջոց կիրառվի»,–նշեց նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը մանրամասնել է առաքելության կազմը, մասնավորապես, ասելով. «Պաշտպանության նախարարության մասնագետների խումբը Սիրիայում գործելու է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Գործողությունը լինելու է հումանիտար: Խոսքը բժիշկների եւ հումանիտար ականազերծման մասնագետների մասին է, ովքեր հումանիտար առաքելություն են իրականացնելու՝ ի աջակցություն հայ համայնքի»,–նշել է Փաշինյանը։