Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

19 նոյ 2018 19:56

Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի վերաբերյալ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն ուշագրավ անդրադարձ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ Հայաստանի ու Բելառուսի «բախմանը»: Հոդվածագիր Վլադիմիր Սոլովյովը նկատում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը Հայաստանի ու Բելառուսի «ջանքերով» տաղտուկ կադրային հարցից վերաճել է «դիտարժան բախման»: «Քաղաքականության ծանրքաշային Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել ընդդեմ հեռանկարային նորեկ Նիկոլ Փաշինյանի: Նրանցից յուրաքանչյուրի համար հաղթանակն ավելի արժեքավոր է խաղասեղանին դրված մրցանակից ու ՀԱՊԿ հեղինակությունից»,-գրում է Սոլովյովը՝ նկատելով, որ մրցակիցներն իրար վրա են հարձակվում լրատվամիջոցների միջոցով: «Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանն ու Բելառուսը դուրս կգան երևակայական մրցահարթակ: Այնտեղ կայանալու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունները կորոշեն հաղթողին»,-շարունակում է հեղինակը:
 
Սոլովյովը ներկայացնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վերջին ամիսներին ծավալված բուռն իրադարձությունները, համաձայն որոնց՝ Հայաստանը, քրեական գործի պատճառով Յուրի Խաչատուրովին հետ կանչելով հանդերձ, ցանկանում է նոր նշանակմամբ շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում, մինչդեռ Մինսկը ցանկանում է ռոտացիոն կարգով ստանալ ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը: Հեղինակն այս պատմությունում շրջադարձային է համարում այն պահը, որ Լուկաշենկոն նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի, մասնավորապես գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալված քննարկումները ներկայացրել է նախևառաջ ՀԱՊԿ անդամ պետություն չհանդիսացող և Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարին: Նա հիշեցնում է, որ դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցի առնչությամբ պարզաբանում կպահանջի Լուկաշենկոյից, մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դնում՝ փողոցային ժողովրդավարության օրենքները փորձելով բերել մեծ քաղաքականություն»: «Այս ամենից հետո դեկտեմբերի 6-ի հանդիպմանն ուշադրության գերբարձր մակարդակը երաշխավորված է:
 
Ճիշտ ժամանակն է, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեն խաղադրույքներ ընդունել Լուկաշենկոյի ու Փաշինյանի մենամարտի ելքի արդյունքների վերաբերյալ»,-գրում է Սոլովյովը: Հեղինակի կարծիքով՝ քաղաքականությունում հարուստ փորձ ունեցող Լուկաշենկոն շարժվում է այն տրամաբանությամբ, համաձայն որի «ստորացուցիչ է համարում Փաշինյանի պես մրցակցին պարտվելը»: «Բելառուսի առաջնորդը վաղուց բարձրագույն լիգայում է ու սովոր է անձամբ սահմանել խաղի կանոնները: Նույնը կարելի է ասել Լուկաշենկոյի ռուս, ղազախ ու տաջիկ գործընկերների մասին: Հայաստանի վարչապետը նրանց համար օտար է»,-մանրամասնում է Սոլովյովը, որի կարծիքով՝ եթե անգամ Փաշինյանը ՀԱՊԿ-ում որպես մրցակից չի ընկալվում, ապա հաստատ դաշնակից էլ չէ: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպումից Փաշինյանի ակնկալիքներին, ապա նա ցանկանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը Սանկտ Պետերբուրգից Երևան տանել՝ հաշվի առնելով, որ ամսի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: «Բայց եթե պաշտոնն այնուամենայնիվ Բելառուսին բաժին հասնի, ապա Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն ընտրությունների նախաշեմին կօգտագործեն այդ ձախողումն ու դեռ երկար նրան այդ մասին կհիշեցնեն: Եթե Փաշինյանն ավելի վաղ զիջեր, նման սյուժե չէր զարգանա: Բայց նա դա սկզբունքի հարց դարձրեց ու այնպես արեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման հիմնականներից մեկը դառնա նաև Հայաստանի սահմաններից դուրս:
 
Այս համատեքստում զիջումը թուլություն, «կոտրվել» կդիտարկվի: Մինչդեռ Փաշինյանի՝ ՀԱՊԿ շրջանակում գործընկերների շրջանում թուլությունը հարգված չէ. թույլը նրանց համար երբեք յուրային չի դառնա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր