Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

01 դեկ 2018 17:05

Ինչու՞ են հիվանդները մշտապես ստում բժիշկներին. գիտնականներ

Ինչու՞ են հիվանդները մշտապես ստում բժիշկներին. գիտնականներԱմերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են հիվանդները ստում բժիշկներին: Այս մասին ասվում է JAMA Network Open պարբերականում:
Մասնագետների խոսքով՝ հիվանդների 60-80 տոկոսը բուժքույրերին և բժիշկերին ճիշտը չի ասում հիմնականում ամոթի և հպարտության պատճառով:
Յութայի համալսարանից Անգելա Ֆեգերլինն ասել է, որ հիվանդների մեծ մասը բժիշկների մոտ ցանկանում է օրինակելի հիվանդի տպավորություն թողնել: Նրանց կարծիքով՝ բժիշկներ իրենց կհամարեն ինքնուրույն որոշումներ կայացնել չկարողացող մարդիկ:
Բացի այդ, հիվանդներն ամաչում են ասել վնասակար սովորությունների, վեներական հիվանդությունների և նյարդային բնույթի խնդիրների մասին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր