Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

13 դեկ 2018 11:20

Երկու տարածված դեղամիջոցների համադրությունը կարող է ոչնչացնել քաղցկեղային ուռուցքները

Երկու տարածված դեղամիջոցների համադրությունը կարող է ոչնչացնել քաղցկեղային ուռուցքներըՄետֆորմինն ու սիրոսինգոպինն արդեն վաղուց են օգտագործվում դիաբետի եւ հիպերտոնիայի բուժման համար: Դեռեւս 2 տարի առաջ University of Basel's Biozentrum-ից գիտնականները պարզել են, որ դրանց համադրությունը կարող է մահացու լինել քաղցկեղային ուռուցքների համար: Իսկ հիմա հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell Reports-ում, ցույց է տվել, որ այս դեղամիջոցների համադրությունը իսկապես արգելակում է ուռուցքների աճը՝ քաղցկեղային բջիջներին «էներգիայի մատակարարումն» արգելափակելու հաշվին:
Քաղցկեղային բջիջները մեծ քանակությամբ էներգիայի կարիք ունեն, քանի որ արագ են աճում եւ նյութափոխանակության մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե չեն ստանում բավականաչափ քանակությամբ էներգիա, չեն կարող բազմանալ եւ արագ աճել:
Սննդարար նյութերը էներգիայի վերափոխելու բանալին NAD+ մոլեկուլն է: Եվ մետֆորմինն ու սիրոսինգոպինը, չնայած տարբեր միջոցներով, կանխում են NAD+-ի վերականգնումը՝ այդպիսով քաղցկեղային բջիջներին զրկելով բավարար քանակությամբ էներգիա ստանալու հնարավորությունից:
Հետազոտողները հույս ունեն, որ արդեն մոտակա տարիներին ուռուցքաբանության մեջ կսկսեն օգտագործել մետֆորմինը սիրոսինգոպինի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր