Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 հուն 2019 17:50

10 ազդանշան, որ օրգանիզմը բավարար քանակով կալիում չի ստանում. անուշադրության մի մատնեք

Կալիումն ամենակարևոր հանքանյութերից է, որի մակարդակն օրգանիզմում կարող է նորմայից նվազել՝ սխալ սնվելու պատճառով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ժամանակի ընթացքում այս խնդիրը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
Գլխապտույտ: Կալիումի մակարդակի նվազման դեպքում կարող է նկատվել գլխապտույտ, որը հիմնականում սրտի դանդաղ զարկի հետևանք է:
Սրտի ռիթմի փոփոխություններ: Այս հանքանյութի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել սրտի ռիթմի խանգարումներ:
Հոգնածություն: Երբ օրգանիզմին կալիումի մակարդակը չի բավարարում, մարդիկ հոգնածություն են զգում՝ նույնիսկ բավարար քանակով քնելու և հանգստանալու դեպքում:
Մկանային վնասվածքներ: Կալիումի ցածր մակարդակի դեպքում կարող են նկատվել մկանային խնդիրներ:
Փորկապություն: Կալիումի անբավարար մակարդակի դեպքում տուժում է նաև նյութափոխանակության համակարգը: Կարող են նկատվել մի խումբ խնդիրներ, այդ թվում՝ փորկապություն:
Մկանային սպազմ: Մկանների բնականոն աշխատանքի համար կալիում է անհրաժեշտ: Հանքանյութի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մկանային ջղաձգումների:
Զարկերակային ճնշման բարձրացում: Կալիումի անբավարար մակարդակի հետևանքով արյունատար անոթները կարող են սեղմվել, ինչը կարող է հանգեցնել ճնշման բարձրացման:
Ծակոցներ կամ թմրածություն: Այս տհաճ զգացողությունները ևս կարող են կալիումի մակարդակի նվազման հետևանք լինել:
Որովայնի փքվածություն, ջղակծկումներ: Նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարումների շարքում կարող են նկատվել որովայնի փքվածություն, ջղակծկումներ:
Սրտխառնոց: Բավարար քանակով կալիում չստանալու դեպքում մարդիկ հաճախ են սրտխառնոց զգում: Սա կարող է պայմանավորված լինել նաև ճնշման նվազմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր