Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ստացած վերքերից ովքեր փոխհատուցում կստանան

Գորգիսյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչպե՞ս է որոշվելու՝ ով է մարմնական վնասվածքներ ստացել, եւ ինչ ընթացակարգով է դիմելու փոխհատուցման համար։ Լենա Նազարյանը պատասխանեց, որ, ցավոք, բացի դատաբժշկական փորձաքննություն անցած, հաշվառված այդ 63 անձանցից մյուսները, որոնք գուցե եւս վնասվածքներ են ստացել, չեն կարող դիմել փոխհատուցման համար։
Իսկ փոխհատուցում ստանալու են հաշվառված այդ անձինք, եւ զոհված կամ սպանված քաղաքացիների իրավահաջորդները։
Գորգիսյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, գումարի չափ լինելու է, թե ոչ։ Լենա Նազարյանը պատասխանեց, որ կառավարությոնը վաղվանից սկսելու է աջակցության ձեւի, չափի եւ ընթացակարգի մասին քննարկումները։ Իսկ աջակցությունը միայն ֆինանսական չի լինելու։
Այսպիսով, այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանության օրոք չեն հաշվառվել որպես մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացածներ, նրանք չեն կարողանա օգտնվել այս նախագծով սահմանվող աջակցությունից։