Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

18 մայիս 2019 10:21

Քոչարյանի գործը դատախազության համար՝ «կյանքի և մահվան» ստուգարք. բոլոր ուժերը մոբիլիզացվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազական համակարգում, Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված, «կյանքը կանգ է առել», բոլոր ուժերը մոբիլիզացվել են միայն այդ գործի վրա, որը դարձել է այս համակարգի համար «կյանքի և մահվան» ստուգարք։

Դատախազության մեր աղբյուրը պատմեց, որ մարդիկ կաշվից դուրս են գալիս, ով ինչով կարողանում է՝ խորհուրդ է տալիս, մասնակցում է, որ խայտառակ չլինեն, իսկ ոմանք էլ այդ ծառայության դիմաց պաշտոնի բարձրացում են ակնկալում։ Արդյունքում պարալիզացվել է դատախազության բնականոն աշխատանքը, մի կողմ են մղվել մնացյալ գործերը։
Պատմեցին, որ օրերս Քննչականը Քոչարյանի գործով դատախազներից Գևորգ Բաղդասարյանի հաստատմանն է ուղարկել Մասիսի քաղաքապետի և ևս 11 մեղադրյալների գործը, որ հաստատումից հետո գործն ուղարկվի դատարան, սակայն Բաղդասարյանն ասել է, որ հիմա դրա ժամանակը չէ, թող հետ գնա, մի ամիս էլ պահեն, լրացուցիչ քննեն, հետո կթեթևանանք, կտեսնենք ինչ ենք անում։ Իսկ գործը հետ ուղարկելու պաշտոնական հիմնավորման մեջ էլ նշել են, թե ուղարկում են լրացուցիչ քննության, բայց թե ինչն է թերի, որտեղ են թերացել քննչական մարմինները և ինչ պիտի անեն, ոչ մի պարզաբանում չի տրվել, ինչն արվում է սովորաբար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր