Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 հուլ 2019 11:52

Քոչարյանի գործով դատախազը պարգեւատրվեց ԱԺ նախագահի շնորհակալագրով

Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր` հուլիսի 1-ին, վարչապետի եւ ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվեցին դատախազության մի խումբ ծառայողներ։
Ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգեւատրվեց  ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։

Նշենք, որ Բիշարյանը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող  դատախազներից է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր