Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ          Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին       Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել    

31 մայիս 2019 12:40

Տղամարդը նռնակներ է նետել նախկին կնոջ ընտանիքի անդամների ուղղությամբ. կնոջ ներկայիս ամուսինը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց  թվում եղել է նաև 2015թ. ծնված երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից  բժշկական կենտրոնում մահացել է:

Քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու նռնակ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր