Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուն 2019 15:21

Տեսանյութ. Դուք միշտ հետապնդվելու եք.Հրայր Թովմասյանին մեղադրում են անմեղ մարդկանց դատելու, քաղաքական պատվեր կատարելու մեջ

ՍԴ դիմաց հավաքված մի խումբ ցուցարարներ, «Հրայր, հեռացի՛ր» վանկարկելով, պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը։
Ակցիայի ընթացքում ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև․ ցուցարարներից մի քանիսը փորձեցին մտնել դատարանի շենք, սակայն ոստիկանները կասեցրին նրանց մուտքը։
«Դա Ձեր տեղը չէ, հեռացեք այդտեղից։ Այս ակցիան չի վերջանալու։ Դուք միշտ հետապնդվելու եք։ Ավելի լավ է կամավոր թողնեք Ձեր պաշտոնը, Դուք արժանի չեք այդ պաշտոնին»,- դիմելով ՍԴ նախագահին՝ ասում էին ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել շենքի դիմաց, այստեղ են նաև կարմիր բերետավորները։
Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրում են անմեղ մարդկանց դատելու, քաղաքական պատվեր կատարելու և այլ հանցագործությունների մեջ․ «Ինքն էնքան փչացած ա, որ էս շենքն էլ ա փչացրել, մենք եկել ենք՝ այս շենքը վերանորոգելու»,- ասում են ցուցարարները։
Ակցիայի մասնակիցները նրան մեղադրում են նաև իր ծանոթներին և հարազատներին ապօրինի ճանապարհով աշխատանքի տեղավորելու մեջ․ «Դուք, հիմնականում, սկսած հավաքարարից մինչև ամենաբարձր պաշտոնը, տեղավորել եք խնամի, բարեկամ, ծանոթների։ Ժողովուրդը Ձեզ չի սիրում, չի հարգում, Դուք սերժառոբական ռեժիմի դրածո մնացորդն եք»,- նշում են դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր