Իշխանություն է «վատացել». ստացվում է՝ մեր երկրում իրավական ապահովության երաշխիքներ պետք է ունենան միայն «քայլածները»․«Իրատես»

Սակայն տեսնելով, որ այս ամենը չի աշխատում, գնալով քննադատության ալիքը մեծանում է, որոշել են ավելի ազդեցիկ քայլի դիմել: Իշխանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը, ի դեպ, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալն էր, օրենքի նախագիծ է մշակել, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում այն անձի համար, ով կհամարձակվի հրապարակավ իշխանության ներկայացուցչին վիրավորել: Հիմա մի պահ պատկերացրեք, որ նախկին իշխանության ժամանակ այսպիսի օրենք արդեն կար, քանի՞ անգամ Նիկոլ Փաշինյանը բանտ նստած կլիներ:
Ընդ որում, ոչ միայն նա: ՀՀԿ-ի հետ համեմատվելուց այդքան խորշող այս իշխանությունը սկսել է կամաց-կամաց նրան նմանվել: Այդ ինչպե՞ս է նախագիծը մշակող նախկին ոստիկանը որոշելու՝ այս կամ այն հայտարարությամբ քաղաքացին վիրավորե՞ց իշխանության ներկայացուցչին, քննադատե՞ց, թե մի թեթև կսմթեց կամ խելքի բերեց:
Սա նաև լրատվամիջոցների դեմ թաքուն ական է, սպառնալիք, որովհետև հրապարակավ հիմնականում լրատվամիջոցներն են խոսում իշխանության ախտերից ու բարքերից: Եթե, օրինակ, ես գրեմ, թե Նիկոլ Փաշինյանն անպատասխանատու ղեկավար է, դրանով վիրավորու՞մ եմ նրան, թե՞ իրականությունն եմ փաստում: Ո՞վ է որոշելու այդ սահմանը, իշխանության ներկայացուցի՞չը: Այսինքն՝ կամայական մոտեցում է լինելու, յուրայիների լեզվին ոսկոր չի լինելու, աջ ու ձախ բոլոր քաղաքական ուժերին կարող են պիտակավորել՝ չունենալով անգամ քաղաքական մեկ ամսվա փորձ, իսկ ընդդիմադիրների բերանին կողպեք է դրվելու, հանկարծ մի բառ չասեն, թե չէ կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ջարդելու կոչերից հետո պետք է հատուկ օրենք մշակվեր, իսկ Բակո Սահակյանի գլուխը ջարդողը նորից պիտի այս ու այն ամբիոն բարձրանա ու անհեթեթություններ շաղ տա: Թե՞ Նիկոլ Փաշինյանի գլուխը «սրբություն» է:
Եվ, ի վերջո, մի շատ տրամաբանական հարց՝ ո՞վ է ասել, որ միայն իշխանության ներկայացուցիչն արժանապատվություն ունի, և նրան վիրավորելը հանցանք է, իսկ երբ ընդդիմության լիդերին կամ շարքային քաղաքացի Պետրոս Պետրոսյանին են հրապարակավ վիրավորում, դա կարելի է:
Փաստորեն, իշխանության ներկայացուցիչներն առաջին, իսկ հասարակ մարդիկ երկրորդ «սորտի» քաղաքացիներ են: Նախագծի համաձայն, իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:
Այսինքն՝ մեր երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրավական ապահովության երաշխիքներ պետք է ունենան միայն «քայլած» իշխանության ներկայացուցիչները: Սա այն դեպքն է, երբ չգիտես՝ լա՞ս, թե խնդաս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: