Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

21 օգոս 2019 16:30

Պարոն Նախագահ, գուցե արտահայտվե՞ք Ամուլսարի մասին,ներկա Հայաստանի խնդիրները Ձեզ բացարձակ չե՞ն հետաքրքրում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն փաստը, որ 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ի ցուցակում իմ համարը անցողիկ չդարձավ մի մեծ առավելություն ունի. ես ազատորեն կարող եմ ասել կարծիքս Նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունների վերաբերյալ ՝ ես նրան չեմ քվեարկել (չնայած նույնիսկ իր օգտին քվեարկած գործընկերներս բազմիցս արդեն առիթներ ունեցել են խոսելու դրա մասին)։
Պարոն Նախագահ, գուցե արտահայտվե՞ք Ամուլսարի մասին։ Եթե ոչ որպես պետության գլուխ, ապա գոնե որպես «Լիդիան» ընկերության նախկին տնօրենների խորհրդի անդամ (ինչը, բնականաբար, նշված չէ Ձեր պաշտոնական կայքի կենսագրականում)։ Չէ՞ որ, երբ Դուք նշանակվել էիք դեսպան ՝ «Լիդիան» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որ նպատակներ ունի «սերտորեն համագործակցել Ձեր հետ»։
Եսիմ, մի բան արեք էլի ՝ քոչարի պարեք բնապահպանների հետ, պաղպաղակ կերեք Ջերմուկի երեխաների հետ, բուրգերանոց բացեք հանքի մոտ, իսկ ավելի լավ է օգտագործեք Ձեր ազդեցիկ միջազգային կապերը, ճոխ միջազգային վոյաժները ու մեծ փորձառությունը (ու սա ես ասում եմ առանց սարկազմի՝ ես չունեմ այն վաստակը, որ Արմեն Սարգսյանի cv-ի մասին սարկազմով խոսեմ) խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար։
Պարոն Նախագահ, Դուք սիրում եք խոսել ապագայի Հայաստանի մասին, իսկ ներկա Հայաստանի խնդիրները Ձեզ բացարձակ չե՞ն հետաքրքրում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր