Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ          Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան       Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի    

06 սեպ 2019 14:39

«Ես ոչ մի տեղ չեմ գնա, և ես ձեր վերջը կտամ». Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու

Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Գախարիան «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությանը մեղադրել  է ստելու մեջ եւ խոստացել է վերջ տալ նրան։
Ընդդիմությունը եւ մի խումբ երիտասարդներ, որոնք ավելի քան երկու ամիս պահանջում Էին Գախարիայի հրաժարականը ՆԳ նախարարության ղեկավարի պաշտոնից, վրդովված են, որ հենց նրան են առաջադրել վարչապետի պաշտոնում:
«Ազգային շարժումից» պատգամավորները, որոնց հետ սեպտեմբերի 6-ին հանդիպել են կառավարության ապագա անդամները, Գախարիային անվանել են հանցագործ, որի տեղը բանտն է: «Ես ոչ մի տեղ չեմ գնա, եւ ես ձեր վերջը կտամ, եւ ձեր վերջը կտա վրաց բնակչությունը եւ Վրաստանի ընտրողները: Դուք սովորական փողոցային ընդդիմություն եք եւ 2020 թվականին մնալու եք փողոցում»,-հայտարարել է Գախարիան խորհրդարանի ամբիոնից:
Ընդդիմադիրները պահանջում էին, որ Գախարիան թույլ տա երիտասարդ ակտիվիստներին եւ այն աղջկան, որը մի աչքը կորցրեց հունիսի 20-21-ին խորհրդարանի առջեւ բողոքի ակցիայի ցրման ընթացքում, մտնել նիստերի դահլիճ եւ հարցեր տալ նրան: Գախարիայի հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:
«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն բանի դրսեւորումն է, թե ինչպես է ճշմարտությունը հաղթում ստին, եւ մեր նպատակն է՝ ամեն օր մերկացնել այդ մարդկանց. այլ ճանապարհ չունենք»,-ասել է Գախարիան, հաղորդել է Sputnik-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր