Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը խոսեցին օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդի և Հայաստանի օզոնային շերտի վերականգնման մասնակցության
մասին:
Այսօր
նշվում է Օզոնային շերտի պահպանության օրը։ 20 տարի առաջ Հայաստանը վավերացրել է միջազգային 2 պայմանագիր՝ օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությունը և օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան՝ այդպիսով ստանձնելով օզոնային շերտի պաշտպանության նկատմամբ պարտավորություններ։
Լիանա Ղահրամանյանի խոսքով՝ 20 տարվա ընթացքում այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել.«Առաջին 6 տարին պահանջվեց՝ ծրագիր մշակելու համար, թե ինչպես պետք է մենք մեր երկրում փոխարինենք օզոնային շերտը քայքայող նյութերը։ Բուն գործողությունները մեկնարկեցին 2005 թվականից, երբ այն ժամանակ Բնապահպանության նախարարությունում մեկնարկեց օզոնի ծրագիրը»,- նշեց Լիանա Ղահրամանյանը, հավելելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում ավելացել է Սառնարանային տնտեսություն մասնագիտությունը՝ որպես միջին մասնագիտական կրթություն. «Երեկ Հայաստանի երեք քոլեջները՝ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջը և Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները հագեցրել ենք համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցումն իրականացնելու համար, և այս տարի ունենք արդեն ուսանողներ»։
Բացի այդ Հայաստանում սեպտեմբերի 18-ին բացվելու է տարածաշրջանային ուսումնական կենտրոն՝ Շիրակացու ճեմարանի հենքի վրա։ Կենտրոնին կից գործելու է նաև փորձնական ձեռնարկություն, որտեղ ներդրվել է նոր տեխնոլոգիա՝ սառնարանային պահեստ, որտեղ մրգերն ու բանջարեղենը կպահվեն օզոնաանվտանգ տեխնոլոգիայով, որը նաև չի վնասում կլիմային։
Ամբողջական ասուլիսը՝
Hayacq.com-ի տեսանյութում