Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են

«Երկրաշարժն աղետ է, եթե մենք խոցելի ենք։ Եթե խոցելի չենք` աղետալի հետևանքներ չենք ունենում։ Հետևաբար, խոսել միայն այն մասին, որ մեղավորը երևույթն է, վտանգը, որը մեր գլխին գալիս է, այնքան էլ ճիշտ չէ: Անիի ավերիչ երկրաշարժից 700 և Գյումրու երկրաշարժից 31 տարի անց էլ Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին»։
Հրդեհների դեպքում ևս, մասնագետի համոզմամբ, առավել հաճախ աղետը պայմանավորված է մարդկային գործոնով։
Մասնագետները միակարծիք էին, որ եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա։
Ի դեպ, լսումների ընթացքում հայտարարվեց նաև, որ Հայաստանը դասվում է աշխարհի ամենաաղետավտանգ երկրների շարքին։
Ֆելիքս Ցոլակյանը նշեց՝ այսօր սեյսմակայունության առումով ամենաանվտանգը Գյումրին է: Իսկ Երևանում վտանգավոր են ոչ միայն երկրաշարժերը, այլև հրդեհները, քանի որ հրշեջ մեքենաները ժամանակին տեղ հասնել չեն կարող և չեն կարող նաև հաճախ բակեր մտնել: