Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հոկ 2019 14:52

Գերգիևը՝ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նա ինչ-որ տարօրինակ է...վարչապետի նվիրած ծաղկեփունջն իր հետ չի տարել

Ասում են թե՝
Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Ավրորա» բարեգործական համերգից հետո կարճատև հանդիպում է ունեցել աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի հետ, ծաղկեփունջ նվիրել և շնորհակալություն հայտնել: Պատմում են , որ ֆուրշեթի սեղանի և սելֆիի հանդեպ թուլություն ունեցող Փաշինյանն այս անգամ էլ իր թուլություններն ի ցույց է դրել՝ զարմացնելով Վալերի Գերգիևին: ՈՒտելու և սելֆի անելու միջակայքում էլ դիրիժորին է դիմել, թե՝ Դուք ինչու՞ չեք գալիս մեզ մոտ մաստեր կլաս տալու:
ՈՒ երբ Վալերի Գերգիևն ասել է, որ ահավոր ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում, մեր վարչապետն   «Ամենակարող Բրյուսին» չզիջելով, հայտարարել է՝  «մենք ՁԵր գրաֆիկը կբեռնաթափենք»: Ականատեսի վկայությամբ՝  այս խոսքի վրա  ներկաները  շվարած  մնացել, զարմացել է նաև Վալերի Գերգիևը, որը նրանց հեռանալուց հետո մտերիմների շրջանում Փաշինյանի մասին ասել է՝ «նա ինչ-որ տարօրինակ է կարծես»:
Լավ է, որ վարչապետական ընտանիքի տարօրինակության ավելի ցնցող դրսևորման  մասին Վալերի Գերգիևը չի իմացել:   Բանն այն է, որ նա վարչապետի նվիրած ծաղկեփունջն իր հետ չի տարել՝ դե հարմար չի գտել, կամ գուցե   նվիրել է ներկաներից մեկին, դա նրա անձնական  գործն է, վերջապես: 
Եվ    էթիկետից ու արարողակարգից դուրս, երբևէ չլսված    անտակտություն է տեղի ունեցել, Վալերի Գերգիևի գնալուց  հետո վարչապետի կամ՝ նրա տիկնոջ օգնականն է զանգահարել  ու ասել՝ պարոն  Գերգիևին ասեք, որ ինքը ծաղիկները մոռացել է վերցնի: Այ քեզ տարօրինակ բան: Օգնականին  պատասխանել են՝  որ նա ոչ թե մոռացել է, այլ պարզապես չի ցանկացել տանել:
Վարվեցողության կանոններ սովորեք, տիկնայք և  պարոնայք, ձեր նվիրած ծաղիկներն դիրիժորն ընդունել է: Դրանից հետո իր որոշելիքն է՝ ինչ կանի...
Տժվժիկի պատմությունը մի դարձրեք:
Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր