ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 դեկ 2019 12:22

«Հայաստան․ կովկասյան վագր».քչերն էին հավատում, որ այս փոքրիկ երկիրը մեծ առաջընթաց կունենա. Time-ի անդրադարձը Հայաստանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ամերիկյան ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ «Time»-ի, անդրադարձին: «Հայաստան․ կովկասյան վագր» խորագիրը կրող հոդվածում նշվում է.

«Ընդամենը 18 ամիս է անցել Հայաստանում իշխանության դեմ հսկայական ցույցերի միջոցով իրականացված թավշյա հեղափոխությունից: Շատ քիչ թվով միջազգային դիտորդներ այն ժամանակ կհամարձակվեին կանխատեսել, որ Կովկասում գտնվող այս փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող երկիրը մեծ առաջընթաց և խոստումնալից ապագա կունենա:
Այս տարի ավելի վաղ՝ օգոստոսին, Մուդիս վարկանիշային ընկերությունը բարելավեց Հայաստանին տված իր գնահատականը՝ B1-ից դարձնելով Ba3: Հիմնավորումն այն էր, որ այդ երկրի տնտեսության աճի շարժիչ ուժն աստիճանաբար դիվերսիֆիկացվել է, ինչի շնորհիվ տնտեսությունն առավել ճկուն է դարձել: Իսկ Համաշխարհային բանկի այն կանխատեսումից հետո, որ ընթացիկ տարվա արդյունքով Հայաստանի ՀՆԱ-ն աճելու է 4,6 տոկոսով, Արժույթի միջազգային հիմնադրամը որոշեց այդ երկրին 248 միլիոն դոլարի պահուստային միջոցներ տրամադրել:
Սա վկայում է այն մասին, թե որքան վստահություն ունի իր երկրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ողջունելով Արժույթի միջազգային հիմնադրամի քայլը, խոստովանեց, որ չէր ակնկալում նման միջոցների տրամադրում այդքան արագ: Դրա հիմքում ընկած է Հայաստանի տնտեսության տարեկան 7% աճը, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան կանխատեսել է ԱՄՀ-ն։ Արդյունաբերությունը, շինարարությունը և ծառայություններն առավելապես առաջ են մղում տնտեսության զարգացումը: Իսկ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որի միջին տարեկան աճի տեմպը 20% է եղել վերջին երկու տասնամյակում, նույնպես նպաստում է տնտեսության առողջ զարգացմանը: Աճին նպաստող մեկ այլ ոլորտ է զբոսաշրջությունը, որն աճում է տարեկան 12% տոկոսով, ինչպես նշում է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը․ Հայաստանի տնտեսության բազմազանեցումը ճիշտ հունով է ընթանում:

Այս դինամիկայի շնորհիվ Հայաստանը վաստակել է «Կովկասյան վագր» մականունը:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների տարեկան մակարդակն այժմ կազմում է շուրջ 250 միլիոն դոլար, ընդ որում, այդ ներդրումները հիմնականում գալիս են Ռուսաստանից, Հունաստանից, Կիպրոսից և Գերմանիայից: Կապիտալի այս ներհոսքից շահող հիմնական ոլորտներն են էներգետիկան, հեռահաղորդակցումը, մետաղագործությունը, բարձր տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Մինչդեռ, երկրի կայուն բանկային համակարգի և առավել բարենպաստ հարկային կարգավորումների ու ազատ տնտեսական գոտիների ներդրման շնորհիվ երկիրը գրավում է միջազգային լայն ներդրումային հանրության ուշադրությունը: Հայաստանը զբաղեցրեց 41-րդ տեղը Համաշխարհային բանկի Doing Business-ի վերջին զեկույցում, և առաջին տեղում է ԱՊՀ երկրների շարքում `օտարերկրյա ներդրողներին հանդեպ վերաբերունքով: ԱՄՀ-ի աջակցությունը գուցե և ավելորդ լինի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր