«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

06 հուն 2020 13:54

Պուտինը երկրի վրա միակ մարդն է, ով կարող է ոչնչացնել ԱՄՆ-ը

2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացել է Պենտագոնի հետախուզության պետ Մայքլ Ֆլինի և Սպիտակ տան աշխատակիցների վրա, երբ իմացել է, որ նրան չեն տեղեկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգի մասին։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով լրագրող, գրող Պիտեր Բերգենի «Թրամփն ու իր գեներալները․ Քաոսի գինը» հեղինակային գրքին։


Աղբյուրը պատմել է, որ դա տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 27-ին։ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը հարցրել է Թրամփին արդյոք Պուտինը զանգահարել է իրեն, ինչին Թրամփը դրական պատասխան է տվել։ Դրանից հետո Մայքլ Ֆլինը ցածր ձայնով ասել է Թրամփին, որ իրականում Պուտինը զանգահարել է մի քանի օր առաջ, սակայն այդ մասին որոշել են չհայտնել նախագահին։
«Դու կատակո՞ւմ ես։ Վլադիմիր Պուտինը փորձել է զանգահարել ինձ, իսկ դու չես տեղեկացրել։ Ինչի՞ մասին էիր մտածում»,-Թրամփի խոսքերը մեջբերել է լրագրողը։


Դրանից հետո նախագահը հանդիմանել է գեներալին և Սպիտակ տան աշխատողներին: Ֆլինը բացատրել է իր որոշումը՝ ասելով, որ այդ օրերին հեռախոսազանգերը շատ են եղել: Ի պատասխան՝ Թրամփը հիշեցրել է, որ Պուտինը «երկրի վրա միակ մարդն է, ով կարող է ոչնչացնել ԱՄՆ-ն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր