Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

17 փետ 2020 14:05

Փաշինյանը գոնե ուրվագծեց իր մոտեցումները .Ծանր են տանում, որ Սերժ Սարգսյանը չի ընդունել այդ առաջարկը, իսկ Փաշինյանը դուխով ընդունել է

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․ Գեղեցիկ, արևոտ Մյունխենից բարի լույս հայեր ջան։ Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել, թե Ղարաբաղին նվիրված նիստից ինչ են խոսում Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչները և մասնակիցները, որոնց մեծ մասը ներկա էին գիշերային փարթիին։ Դա անում եմ սիրով, ու նաև տեղյակ լինելով մի քանի բաների, քանի որ կոնֆերանսի կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերը մեր «Ագորայի» հիմնադիրն է, իսկ նրա հիմնադրած բոլոր ընկերություններն (կոնֆերանս, խորհրդատվություն, լոբբինգ, բիզնես) իրար հետ մեծ իմպերիա են։ Նախկին տարիներին էլ միշտ ցանկացել են կազմակերպել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ քննարկում, բայց Սերժ Սարգսյանը չի համաձայնել։ Ալիևն էլ ակնարկեց Դավոսում քննարկման մերժումը, բայց դա Մյունխենին էլ է վերաբերել, քանի որ դրանով զբաղվում էին իմ ընկերներ Բենեդիկտը, Ժան Պիեռն ու Թիմը, ու որոշ բաներում ես էլ մասնակից էի, իմ միջոցով էլ ուղերձներ էին փոխանցում… Մի շտապեք քննադատել Սերժ Սարգսյանին. իրականում որևէ կոնֆերանսում նման քննարկումը միշտ շոու է լինելու, ու դա գիտեր թե Սերժ Սարգսյանը, թե նաև Նիկոլ Փաշինյանը գալուց առաջ, վստահեցնում եմ… Ուղղակի Փաշինյանը գիտեր/գիտի նաև, թե ինչ ստացան ինքն ու Հայաստանը դրանից։ Իսկ որ ստացավ, կասկած չունենաք։ Նախկին իշխանությունները դա հոտով զգում են, բայց կոնկրետ չգիտեն թե ինչ, ու հավատացեք, դրա համար են քննադատում։ Նաև ծանր են տանում, որ Սերժ Սարգսյանը չի ընդունել այդ առաջարկը, իսկ Նիկոլ Փաշինյանը դուխով ընդունել է… Այժմ բանավեճի մասին. քննարկումը պետք է վերաբերեր Արցախի խնդրի նոր զարգացումներին ու դրա լուծելու հնարավորություններին, ու լիքը մարդիկ դրան հետևելու ու հետևում էին դա լսելու համար։ Ապրիորի էլ պարզ էր լինելու, որ պատմության մեջ մխրճվելը հիասթափեցնելու է։ Իսկ դա արեց Ալիևը։ Ու բնական է, որ հենց Ալիևի նախաբանից շատ դժգոհություններ լսեցի։ Ու ինչպես երեկ գրել էի առաջին տպավորություններում, բարեբախտություն էր, որ Փաշինյանը գոնե ուրվագծեց իր մոտեցումները, հընթացս Ալիեւն էլ քանի անգամ մեղադրեց անընդհատ ու ամեն տեղ նույն բանն ասելու մեջ։ Հավատացեք, Արցախի պատմությունը ոչ մեկին չի հետաքրքրում /չեմ ասում դա լավ է, իսկ հակամարտությունն էլ քչերին է հետաքրքրում՝ այն էլ ներկա զարգացումների, խաղաղության ամրապնդման կամ լուծման համատեքստում։ Այնպես որ՝ սա պատմության ստուգատես չէր, որ քննարկվի՝ Փաշինյանն ինչու այս մի դետալից չխոսեց, ինչու սա չհիշացրեց… Ամբողջ քննարկումը դրան նվիրելու դեպքում, հավատացնում եմ, տպավորությունները շատ տխուր էին լինելու երկու կողմի համար էլ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր