Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել, Իրանը մերժել է       Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ–ի նախընտրական ցուցակը    

22 ապր 2020 12:16

Հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է.ակնհայտ անհամաչափություն կա

Հակաճգնաժամային միջոցառումների մեջ հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Ասենք հղի ուսուցչուհի է, 24 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, բայց իր հարեւանը, որի ամուսինը պայմանագրային ծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նա շահառու է:


Այդքան մեծ չեն հղիություն ունեցող  կանայք, եկեք այս հարցում տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,-ընդգծեց նա:


Նշենք, որ հակաճգնաժամային այդ միջոցառումը նախատեսում է ֆինանսական օժանդակություն հատկացնել աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինները նույնպես չեն աշխատում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր