Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

28 ապր 2020 14:32

Դոմոդեդովո օդանավակայանից քաղաքացիներին հայրենիք բերելու համար նախ թռիչքի թույլտվությունների ձեռքբերում պետք է լինի

Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում դեռ տասնյակ ՀՀ քաղաքացիներ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին, չեն ուզում տեղափոխվել դեսպանատան առաջարկած հյուրատներ, որ իրենց հերթն արագ հասնի և օր առաջ տուն վերադառնան: Շաբաթներով մնալով օդանավակայանում նույնիսկ հիգիենայի հարցերը չեն լուծում, իսկ դեսպանությունից նշում են, որ տեղյակ չեն թե հաջորդ թռիչքը երբ կլինի:


Սպասողները պատմում են, որ գումար ունեն մեկ ամիս առաջ դիմել են դեսպանատուն, որտեղից էլ ասել են` հերթագրվեն, իրենք էլ հերթագրվել են: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդուրադ Ջամբազյանի խոսքով հերթագրված ՀՀ քաղաքացիներին  հայրենիք ուղարկելու հարցում առաջնահերթությունը տրվում  է այն մարդկանց, ովքեր ունեն առողջական և ֆինանսական խնդիրներ և հորդորում է, որ քաղաքացիները չմնան օդանավակայանում և հետևեն դեսպանության հաղորդագրություններին: Այս մասին հաղորդում է «Ազատություն Ռադիոկայանը»:   


Նշենք, որ օրեր առաջ ՀՀ Կառավարությունը ԱԳՆ-ի և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հետ կազմակերպել են մի քանի թռիչք դեպի Հայաստան, սակայն հերթական թռիչքի մասին դեռևս խոսք չկա:


Newarmenia.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դեսպանության կողմից հերթագրված առաջին 150 քաղաքացիները Հայաստանում են, իսկ թե հաջորդ թռիչքը երբ կկազմակերպվի խնդրեց կապ հասատատել ԱԳՆ-ի հետ. «Բոլոր քաղաքացիներին ցուցակագրել էր դեսպանատունը: Ինքնաթիռի մեջ 150-200 քաղաքացու տեղ չկա, առաջին 150 քաղաքացիները Հայաստանում են:  Ակնկալվում է, որ պետք է լինի ևս մեկ թռիչք»,-ասաց վարչապետի մամուլի խոսնակը:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեզ տեղեկացրեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ստանում են օպերատիվ տեղեկատվություն թե իրադրության, թե ձեռնարկվող քայլերի վերաբերյալ և խնդրեց հաշվի առնել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերում մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում. «Ուստի մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, որի կողմից տրամադրվում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»:  




Իսկ մեր հարցին, թե ԱԳՆ-ի հաշվարկով մոտավորապես երբ է ակնկալվում հաջորդ թռիչքը ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ չի կարող նման տեղեկություն տրամադրել. «Թռիչքի ծրագրվելու դեպքում մեր քաղաքացիները, ինչպես եղել է բոլոր դեպքերում, դրա մասին տեղեկացվում են»,- եզրափակեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր