Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

25 մայիս 2020 12:38

Ի՞նչ անել COVID-19 -ով պայմանավորված առողջապահական, տնտեսական և քաղաքական կոլապսից խուսափելու համար

Ռազմավարական բարեփոխումների ազգային խորհուրդը պատրաստել ու հրապարակել է խորհուրդներ ու առաջարկություններ, որոնց իրականացումը, ըստ Խորհուրդի, թույլ կտա խուսափել սպասվելիք կոլապսից։


«Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 հիվանդությունով ստեղծված իրավիճակը՝ կորոնավիրուսով վարակվածների ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների քանակի ավելացումը և ըստ ՀՀ Առողջապահության նախարարության կանխատեսումների հետագա սպասվող վարակվողների թվի աճը, դժվար չէ հասկանալ, որ մոտ ապագայում Հայաստանում սպասվում է COVID-19 -ով պայմանավորված առողջապահական, տնտեսական և քաղաքական կոլապս:


​ Նման իրավիճակից խուսափելու համար առաջարկում ենք հակավիրուսային ախտաբանական բուժման բացակայության պարագայում շեշտը դնել COVID-19 հիվանդության առկա արդյունավետ պաթոգենետիկ բուժման վրա՝ հստակ սահմանելով, թե հիվանդության որ փուլում, ինչպիսի կլինիկական, լաբորատոր, գործիքային չափորոշիչներ են ընդունված կիրառել, և ինչպիսի դեղորայքային բուժում է անհրաժեշտ, նպատակ ունենալով հնարավորինս նվազեցնել ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների քանակը՝ կանգնեցնելով հիվանդությունը թեթև և միջին ծանրության փուլերում:


​Բայց սկսենք սկզբից.


COVID-19 հիվանդության ծանրության աստիճաններն են՝


.Թեթև աստիճան - ընթանում է առանց սիմպտոմների, մարմնի ջեմաստիճանի կարճատև բարձրացումով, ընդհանուր ինտոքսիկացիայի թեթև նշաններով՝ համի, հոտի զգացողության նվազմամբ կամ բացակայությամբ, գլխացավ, անքնություն, ընդհանուր թուլություն, բկանցքի քերող ցավ: Լաբորատոր անալիզներն առանց փոփոխության կամ մինիմալ շեղումներով, ԿՏ-՝ առանց փոփոխության:
.Բուժումը՝ հեղուկներ, վիտամին Ց, Դ, Ցինկ, պարացետամոլ, արծաթի կոլոիդ և ոչ կոլոիդ լուծույթներ, կենսաակտիվ հավելումներ: Հնարավոր է նաև հիդրոքսիքլորոքվին (Պլաքվենիլ) 400մգ 1 հաբից օրը 2 անգամ կամ ազիթրոմիցին 500մգ 1 հաբից օրը 1 անգամ:


.Միջին աստիճան - կլինիկորեն առկա է չոր հազ, մարմնի ջերմաստիճանի կայուն ֆեբրիլ թվեր 5 օր և ավել: Արյան ընդհանուր անալիզում լիմֆոպենիա, Ց Ռեակտիվ սպիտակուցի բարձրացում մինչև 15-20 (նորման մինչև 5), Դ դիմեր 500 – 1000 (նորման մինչև 500): ԿՏ պատկերի վրա առկա է ինտերստիցիալ հաստացում և պերիֆերիկ օջախների գոյացում՝ առանց կոնսոլիդացիայի նշանների՝ փայլատ ապակու ախտանիշով:
.Բուժումը՝ ցածր մոլեկուլային հեպարիններ կանխարգելիչ կամ բուժիչ դեղաչափերով՝ Էնոքսապարին 400-800 միավոր ենթամաշկային: Ընդունված թերապիա է թիրախային մոնոկլոնալ հակամարմինները (Յանուս կինազայի պաշարիչներ)` ինտերլեյկին 1-2 արտազատումը կանգնեցնելու նպատակով (բարիցիտինիբ – օլումենտա 4մգ 2 հաբից օրը 2 անգամ ) 5 օր տևողությամբ, դիտվում է կլինիկական, լաբորատոր և ԿՏ նշանների հետ զարգացում:


.Ծանր աստիճան - առկա է բոլոր կլինիկական նշանների վատթարացում, սատուրացիայի իջեցում 98%-ից, արյան ընդհանուր անալիզում լիպֆոպենիա, թրոմբոցիտների քանակի նվազում, ֆիբրինոգենի բարձրացում, Ց Ռեակտիվ սպիտակուցի բարձրացում մինչև 50-100 (նորման մինչև 5), Դ դիմեր 1000 – 1500 (նորման մինչև 500): ԿՏ պատկերի վրա օջախները շատանում են, միանում իրար:
.Բուժումը՝ ցածր մոլեկուլային հեպարիններ բուժիչ դեղաչապերով՝ Էնոքսապարին 800 միավոր ենթամաշկային: Թիրախային մոնոկլոնալ հակամարմիններ՝ ինտերլեյկին 6-ի արտազատումը և ցիտոկինային փոթորիկը կանգնեցնելու նպատակով (Տոցիլիզումաբ - Ակտեմրա կամ Սիրալումաբ - Կեվզարա ) միանվագ, դիտվում է կլինիկական և լաբորատոր նշանների կտրուկ նվազում հենց հաջորդ օրվանից և ԿՏ նշանների աստիճանաբար հետ զարգացում: Անհրաժեշտ է որոշել նաև պրոկալցիտոնինը՝ բակտերիալ հնարավոր վարակի միացումը գնահատելու համար: Լայն սպեկտրի հակաբակտերիալ թերապիա՝ Լեվոֆլոքսացին կամ Մոքսիֆլօքսացին բուժիչ դեղաչափերով՝ սեպսիսի կանխարգելման համար: Թթվածնային թերապիա:


.Ծայրահեղ ծանր աստիճան - զարգանում է Ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, արյան ներանոթային մակարդելիության համախտանիշի վիճակի զարգացումով: Կլինիկորեն՝ շնչական շարժումների խիստ հաճախացում, դժվարացում, սատուրացիայի անկում մինչև 60%: Արյան ընդհանուր անալիզում՝ լիպֆոպենիա, թրոմբոցիտների քանակի նվազում, ֆիբրինոգենի բարձրացում, Ց Ռեակտիվ սպիտակուցի բարձրացում մինչև 150 (նորման մինչև 5), Դ դիմեր 1500 - 2500 (նորման մինչև 500): ԿՏ պատկերի վրա առկա է շոկային թոքի պատկեր:
.Բուժումը՝ թոքերի արհեստական շնչառության անցկացում, հեպարինոթերապիա, ռեկոնվալեսցենտ պլազմայի կիրառում, արյան օքսիգենացիա, ինտենսիվ թերապիա՝ գազերի, էլեկտրոլիտների, և այլ արյան ցուցանիշների մշտական մոնիթորինգի պայմաններում:


Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆԵԼ


.Հիվանդությունը հայտնաբերել հնարավորինս վաղ փուլում, այսինքն՝ կտրուկ շատացնել թեսթավորումների թիվը բնակչության շրջանում, ապահովել թեսթավորման հասանելիությունը բոլոր մարզերում և քաղաքներում:


.Մոբիլիզացնել հանրապետության բոլոր բժիշկներին, ոլորտի լավագույն մասնագետների և փորձ ունեցող արտերկրի մասնագետների (Չինաստան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Եվրամիություն) մասնակցությամբ վերապատրաստել և արտոնագրել ՀՀ բոլոր բժիշկներին COVID-19-ի դեմ պայքարի համար: Ներգրավել թե մասնավոր թե պետական բժշկական կենտրոններին և պոլիկլինիկ օղակներին, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաներին:


.Բոլոր քաղաքներում բացել կամ վերակազմավորել Կոմպյուտերային Տոմոգրաֆիայի կաբինետներ՝ ապահովելով առանձին մուտքեր բուժ անձնակազմի և հիվանդների համար, ապահովելով հակահամաճարակային պարագաներով: COVID-19-ի վաղ շրջանում առաջացող պնևմոնիտը հայտնաբերվում է միայն ԿՏ-ի միջոցով, որը ներկայումս արվում է միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Կարելի է օգտագործել մասնավոր կլինիկաների պոտենցիալը այդ գործի կազմակերպման համար: Ռեկոնվալեսցենտ պլազմայի կիրառման համար օգտագործել Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի և ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հնարավորությունները:


.Ձեռք բերել բիոանվտանգության II-րդ մակարդակի կաբինետներ, պոլիմերազային շղթայական ռեակցիան կատարող սարքեր յուրաքանչյուրից 30-ական, թեստեր և կազմակերպել Երևանի և մարզերի լաբորատորիաների կազմում:


.Պետ. պատվերի շրջանակներում գրանցել և ներկրել բոլոր այն անհրաժեշտ դեղերը, որոնք արդյունավետ են COVID-19 տարբեր աստիճանի բարդություների դեպքում բուժման ժամանակ (թիրախային մոնոկլոնալ հակամարմիններ՝ Յանուս կինազայի պաշարիչներ ինտերլեյկին 1-2 արտազատումը կանգնեցնելու նպատակով (բարիցիտինիբ – օլումենտա), ինտերլեյկին 6-ի արտազատումը և ցիտոկինային փոթորիկը կանգնեցնելու նպատակով (Տոցիլիզումաբ - Ակտեմրա կամ Սիրալումաբ - Կեվզարա): Ցածր մոլեկուլային հեպարին՝ Էնոքսապարին – կլեքսան):


.Հատկացնել հավելյալ բարձր աշխատավարձ կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բուժ. անձնակազմի համար:


Նման համակարգված և նպատակային գործողությունները միայն հնարավորություն կտան հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական ճգնաժամը և կանխել դրանից բխող և սպառնացող մակրո և միկրո էկոնոմիկ ցնցումները Հայաստանի Հանրապետությունում»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր