Թանկյանը հետևորդներ ունեցող անհատ է, և իր խոսքը հաստատ կհասնի Ադրբեջան .«Հրապարակ»
![](https://azat.tv/wp-content/uploads/2020/04/imgonline-com-ua-Resize-tIbAusk3AQo9tCM0.jpg)
Ո՞ւմ նկատի ունեք։ «Նկատի ունեմ այն իսլամական ուժերին, որոնց Ալիևը պարբերաբար ճնշման է ենթարկում` ահաբեկչական խմբեր անվան տակ»: Այնուհանդերձ, նման ուժեր այս պահին կարծես չկան։ «Այդ դեմքերը հիմնականում բանտարկված են, բայց եթե իրար գլխի հավաքվեն, բողոքական կրիտիկական մասսա ունենան, նման մարդիկ կհայտնվեն»:
Այնտեղ սորոսականներ չկա՞ն։ «Չգիտեմ, թե սորոսական ասելով ինչ նկատի ունեք»: Դե, գլոբալիստներ, «Բաց հասարակության» հիմնադրամի ներկայացուցիչներ, քաղակտիվիստներ։ «Ադրբեջանն ազատ խոսքի, մարդու իրավունքների և այլ նմանատիպ միջազգային կառույցների գործունեությունը խիստ սահմանափակել է իր տարածքում, որովհետև բռնապետական ռեժիմ է»:
Սերժ Թանկյանն ասել է` ժամանակն է Ադրբեջանում ևս թավշյա հեղափոխություն անել։ «Չեմ ուզում մեկնաբանել Սերժ Թանկյանին. դա իր անհատական կարծիքն է»: Բայց Թանկյանը «կարծել» էր, և Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ «Ես հասկանում եմ Սերժ Թանկյանի միջազգային ռակուրսն ու նպատակը, բայց, միևնույն է, չեմ մեկնաբանի»: Նա այդքան հայտնի ու գլոբալ խաղացո՞ղ է։ «Առնվազն բազմաթիվ հետևորդներ ունեցող անհատ է, և իր խոսքը հաստատ կհասնի Ադրբեջան»»: