Տեսանյութ.Անպաշտպան հայերի վրա ոհմակներով հարձակվելն արդեն անհանդուրժելի է
Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվում են միայնակ հայերի վրա:
Infoteka24 տեսանյութեր է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:
Երեք տեսանյութերն էլ հրապարակվել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի խոսափող էյնուլա Ֆաթուլաեւի էջում, ինչը վկայում է, որ ադրբեջանական իշխանություններն աջակցում են հայատյացությանը:
Բռնության դեպքերին արձագանքել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այ սա արդեն անհանդուրժելի է:
Անպաշտպան հայ մարդկանց վրա ոհմակներով հարձակվելն ու ջարդի ենթարկելը ազերներչ ոճն է: Ակնկալում եմ որ մեր համայնքային կառույցները Ռուսական պատկան մարմիններից շուտափույթ և և խստագույն արձագանք կստանան», - գրել է նա ֆեյսբուքում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ