Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 օգոս 2020 15:37

Տեսանյութ.Կամ ստում են, կամ եթե այդ գումարները հավաքել են, ապա գնացել է այլ գրպան, ոչ թե պետական բյուջե,Հայաստանում գրեթե բոլորը հայտնվում են ռիսկային գոտում

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։

«Այսօր ես կառաջարկեի ազատ ոճով զրույց ունենալ տնտեսական իրավիճակի, անելիքների, հնարավոր ապագա զարգացումների մասին։ Դուք տնտեսական ոլորտի վերլուծաբաններ եք, վստահ եմ, որ  ինձանից ավելի լավ եք տիրապետում վիճակագրությանը, ունեք ավելի մեծ շփման մակերես, շատ ավելի ինֆորմացված եք։ Հույս ունեմ՝ այս հանդիպումից ինքս ինձ համար որոշակի եզրակացությունների գալ»,- զրույցի սկզբում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հարց-Կորոնավիրուսի հետևանքների զսպման համար կառավարությունն ավելի քան  20 ծրագիր իրականացրեց։ Դրանք հիմնականում ուղղված էին քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, բիզնեսներին որոշակի աջակցություն տրամադրվեց արտոնյալ վարկերի տեսքով։ Բայց  պաշտոնական վիճակագրությունից  կարելի է հասկանալ՝ արդյունք չի տվել բացառությամբ մեկ-երկու ոլորտի, որտեղ դրական տեղաշարժ կարող ենք տեսնել։ Մնացած բոլոր ոլորտներում ունենք  անկում։ Արդյո՞ք կառավարության իրականացրած գործողությունները բավարար էին կամ կարող էին  այն լինեին, որպեսզի հետևանքները, արդյունքները գոնե մի փոքր տպավորիչ լինեին  դրական առումով։

Ռոբերտ Քոչարյան-Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան արվել է բիզնեսները փրկելու համար։ Ուղղակի փրկել  բառն եմ օգտագործում, որովհետև մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած։ Խոսքը պետք է գնա տվյալ դեպքում ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլ մի շարք միջոցառումների, առաջին հերթին՝ հարկային  արտոնություններ, օրինակ 1 տարի չհարկել։ Կոնպլեքս միջոցառումներով պետք է առաջ գնալ։ Երբ որ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն  վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա։ Տվյալ դեպքում արտոնյալ լինելը մի քիչ էլ պայմանական է այօրվա պայմաններում, երբ Եվրոպայում փողը բավական էժան է։ Այն, ինչ այստեղ արտոնյալ են ասում, Եվրոպայում ընդհանրապես միջին վարկային տոկոսն է, միգուցե ավելի ցածր։ Տվյալ դեպքում  չեմ համարում, որ արվել է որևէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար։

Ամենից վատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես մարդկանց լավություն անելու քայլեր։ Դուք լավություն չեք անում, ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն։ Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչով պետք է զբաղված լինեք ընդհանրապես։ Պետք է ուղղակի հիշել, թե ինչի համար է կառավարությունը, իշխանությունը։ Իրենց  գրպանից չէ այդ ամենը։ Իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվարին պահերին կանգնեն մարդկանց, բիզնեսների կողքին։
Քայքայված բիզնեսը չի ստացվելու 1-2  ամսում վերականգնել, տարիներ է պահանջվելու։  Պարզ ճշմարտություն է, որն իմ տպավորությամբ, ուղղակի չեն  հասկանում։ Գիտե՞ք նաև ինչու չեն հասկանում, որովհետև ոչ մեկն իր կյանքում 5 աշխատատեղ չի ստեղծել։ Դրա համար չեն հասկանում։

Հարց.-Կառավարության մոտ այսպիսի մոտեցում կա՝ մեկից վերցնենք, տանք մյուսին, դրանով ենթադրում են, որ սոցիալական կամ տնտեսության խնդիրները կլուծեն։ Կոռուպցիայի դեմ պայքար են անվանում։ Իրականում երկու տարի անցել է, անընդհատ այդ մասին խոսում են։ Այդուհանդերձ, ի վերջո ինչի՞ կբերի այդ մոտեցումը, ո՞ւր կարող է տանել տնտեսության մեջ, հասարակության ընկալումներում։

Ռոբերտ Քոչարյան.- Կա մի զանգված, որի համար հաճելի է լսել, նաև ուզում է հավատալ, որ մեկից վերցնելու են և իրենց են տալու։

Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից, տվել մյուսին։ Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է, ոչ մեկին փայ չի հասել։ Ուղղակի պոպուլիստական բանաձև է, որը կիրառվում է։

Ցավոք, մեր ժողովրդի մի մասն ընկալում է դա, ընդունում է որպես ճշմարտություն, ինքն իրեն համոզում է, որ դա լինելու է եթե ոչ հիմա, ապա վաղը, մյուս օրը։ Ի դեպ, դա չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պետք չէ պայքարել։ Իհարկե, պետք է պայքարել։


Հարց.-Ինչպե՞ս եք գնահատում այդ պայքարը և ի՞նչ մեխանիզմներով պետք է պայքարել։ Արդյո՞ք սա է այն մեխանիզմը, որով պայքարում են։ Իսկապես բյուջեում նայում ենք, «այլ եկամուտներ» տողում հետ վերադարձված կոռուպցիոն գումարները չի երևում, աննշան տարբերություն է։

Ռոբերտ Քոչարյան.-Մի հետաքրքիր թիվ. վերջին երկու տարում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոս։ Պետական գնումները կոռուպցիայի համար ամենից գայթակղիչ ոլորտն է պետական կառավարման ոլորտում։ Այստեղ 72 տոկոսով աճել է։

Ո՞նց մենք հավատանք, թե պայքար է գնում կոռուպցիայի դեմ։ Ո՞նց մենք հավատանք, որ համակարգային կոռուպցիայի Հայաստանում չկա։

Ստիպված եմ վերադառնալ պարգևավճարներին։

Երբ բյուջեում չնախատեսված ծախսեր ենք կատարվում 120 միլիոն դոլարի չափով պարգևավճարների ձևով, դա այլ բան, քան բացահայտ կոռուպցիա, ուղղակի դժվար է որակել։ Ինչո՞վ են արդարանում։ Ասում են՝ 105 միլիոն դոլարը հետ ենք բերել։ Ես փորձել եմ իմ բոլոր գիտելիքները կիրառելով՝ հասկանալ, թե ուր են եկել այդ հետ բերած գումարները։ Ընդամենը գտել եմ 2-3 միլիարդ դրամի գումար։

Սա ի՞նչ է նշանակում։

Կամ ստում են, կամ եթե այդ գումարները հավաքել են, ապա գնացել է այլ գրպան, ոչ թե պետական բյուջե։ Եվ այնքան ժամանակ, մինչև կառավարությունը ցույց չտա, թե ուր են եկել, ծախսվել այդ գումարները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին պետք է համարի, որ գրպանված գումարներ են։ Եթե գումարում ես այդ երկու թիվը միասին՝ պարգևավճարներ՝ 120 միլիոն դոլար, 105 միլիոն հետ բերած, անհետացած գումարներ, ահռելի թիվ է։ Դա ոչ թե մեկի ենթադրությունն է, այլ պետության կողմից հայտարարված գումարների մասին է խոսքը։ Շատ մասնագիտացված կազմակերպություններ նման կողմնակի ինդիկատորներով են հասկանում իրական կոռուպցիայի մակարդակն այս կամ այն երկրում։

Ի դեպ, ինձ համար զարմանալի է մի շարք դեսպանատների, Եվրամիության ներկայացուցիչների հայտարարությունները։ Մի՞թե իրենք այսքանը չեն տեսնում, երբ ասում են՝ չափազանց գոհ են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակով։ Ամենից փայլուն օրինակներից մեկն է, երբ անօրինական ձևով ես այդ գումարները կոնֆիսկացնում, դրա հետևանքներն ապագայի համար շատ ծանր են լինելու։ «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը մինչև այսօր հասկանալի չէ, բեռ է դարձել պետության համար։

Մի օր այս իշխանությունները փոխվելու են, բոլորը դատարաններում վերականգնելու են, քանի որ իրենց իրավունքներն ակնհայտ ոտնահարված են։ Ուղղակի այդ արանքում գույքն է փչանալու, փոխհատուցումներ են պահանջելու ոչ միայն գույքի վնասը, նաև տարիների ընթացքում կորցրած եկամուտը։ Այսօր իշխանությունն ակն է դնում այս երկրի ապագայի համար։ Սա մեծ պրոբլեմ է։ Ներդրումային մթնոլորտի վրա հսկայական ազդեցություն է ունենում։ Ներդրողների 80-90 տոկոսը ոչ թե իրենք են գալիս այստեղ ներդրում անելու համար, գործընկեր են գտնում։ Տվյալ դեպքում այս ընդունված օրենքներով Հայաստանում գրեթե բոլորը հայտնվում են ռիսկային գոտում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր