«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար          Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա       ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ    

04 սեպ 2020 13:36

Բեյրութի պայթյունից 30 օր անց հատուկ վարժեցված շան միջոցով փրկարարները 15 մ խորության վրա արձանագրել են մարդու շնչառություն

Բեյրութի ավերիչ պայթյունից 30 օր անց փլատակների տակ, կարծես, դեռ ողջ մարդիկ կան: Չիլիից սեպտեմբերի 1-ին Լիբանան ժամանած փրկարարական խումբը սրտի զարկեր է արձանագրել փլուզված շենքերից մեկի փլատակների տակ:


Տեղանքը հայտնաբերել է փրկարարների՝ հատուկ վարժեցված շունը, ապա գործի է դրվել հատուկ սքաները, որը կարող է արձանագրել մարդու շնչառությունը 15 մետր խորության վրա:


Որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:


Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամիոնիումի նիտրատի պայթյունի հետեւանքով մոտ 200 մարդ էր զոհվել, ավելի քան 6 հազարը՝ վիրավորվել, մի քանի հարյուր հազար մարդ անտուն է մնացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր