Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

10 սեպ 2020 11:22

Տեսանյութ. «Ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է». Նիկոլ Փաշինյան

Վերջին 20 օրում Հայաստանում օրական գրանցվել են կորոնավիրուսի 200–ից պակաս նոր դեպքեր։ Այսօր ՀՀ կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ընդհանուր առմամբ բարելավում է։ Բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ ունենք. նախ` ակտիվ դեպքերը նվազել են։ Այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն` դրական ախտորոշված ու բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը»,– ասաց Փաշինյանը։


Ամեն օր կատարվող թեստերի թիվը, վարչապետի խոսքով, նույնպես բարձր է, իսկ դրանցից դրական են ախտորոշվում 5-6 % –ը։


Այդուհանդերձ, դպրոցների բացումն առաջիկայում ՀՀ վարչապետը համարում է առկա դրական դինակիան խախտելու վտանգ։ Այն կանխելու համար, Փաշինյանի խոսքով, կառավարությունն ընդունել է անվտանգության խստացված միջոցառումներ։


«Այդ թվում` դպրոցներում դիմակներ դնելու որոշումը, որը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ դա արվում է բացառապես հանրության առողջության պահպանման մտահոգությունից ելնելով։
Վարչապետը խոստացավ, որ եթե կորոնավիրուսի տարածման դրական միտումն առաջիկայում էլ շարունակվի, սահմանափակումները քայլ առ քայլ կվերացվեն։
«Ու մենք ամեն ինչ կանենք, որ մեր երեխաները օր առաջ լիաթոք շնչեն»,– ասաց նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր