Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն          Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է       Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով    

10 սեպ 2020 13:52

Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը

Անհրաժեշտ է ինչ-որ օպտիմալ լուծում գտնել դպրոցական դասերի վերսկսման համար: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հեռավար դպրոցական կրթության մասին հարցին:


«Երբ թոռնիկներիցս հարցնում եմ` դուր է գալիս առցանց դասեր, թե ոչ, նրանք ասում են, որ կարոտում են դպրոցը: Հավանաբար, մենք պետք է ուղիներ գտնենք` նույնիսկ համավարակի պայմաններում դպրոցում դասեր անցկացնելու համար` եթե ոչ ամբողջ շաբաթ, ապա մի քանի օր` համատեղելով առցանցի հետ: Այժմ մտածում են նման ինչ-որ միքսի մասին, որպեսզի երեխաների միջեւ անմիջական հաղորդակցությունը չընդհատվի: Ընդհանրապես, դպրոցն ու մանկապարտեզը ոչ միայն գիտելիքներ ստանալու տեղ են: Դա սոցիալական հաղորդակցության փորձառություն է: Թվում է, թե ժամանակակից սերունդն ավելի շատ հնարավորություններ ունի շփման համար: Իրականում, երբ դրան այլ տեսանկյունից նայենք, այն ավելի միայնակ է, քանի որ կապի զգալի մասն առցանց է: Մեծ սխալ կլիներ էլ ավելի կրճատել առերես շփումները: COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա: Իհարկե, պետք է պաշտպանվել, փորձել նվազագույնի հասցնել: Բայց դա չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը»,- ասաց նախկին նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր