Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

15 սեպ 2020 10:36

Ալեքսանդր Լուկաշենկոյին ցանկանում են հանձնել Հաագայի միջազգային դատարան

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն հայտարարել է, որ մի խումբ օտարերկրյա փաստաբաններ փաստաթղթեր են նախապատրաստում՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար: Այս մասին նա ասել է YouTube-ի իր ալիքում, գրում է Gazeta-ն։
Ցեպկալոն նշել է նաև, որ փաստաբանները ներկայումս ցուցմունքներ են հավաքում այն մարդկանցից, ովքեր տուժել են նախագահական ընտրությունների առաջին օրերին բողոքի ցույցերի ժամանակ: Նա մտադիր է համապատասխան տվյալները ներկայացնել միջազգային դատարաններում, մասնավորապես, Հաագայում:
«Այդ փաստաթղթերն ու փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններում: Այս բոլոր փաստերը կներկայացվեն Հաագայի միջազգային դատարանում: Մենք արդեն արտասահմանցի իրավաբանների խումբ ունենք, որը պատրաստում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-հայտարարել է գործիչը:


Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր