Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

02 նոյ 2020 15:59

Եթե անտառներում պատսպարված մարդիկ այրվածքներ ստացած չլինեն, ապա թունավորման դեպքեր անպայման կլինեն.Դավիթ Բաբայանը՝ ֆոսֆորային զինատեսակի մասին

«Նման զենքի կիրառումն աշխարհի բոլոր տեսակի կոնվենցիանով արգելված է, բայց մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք՝ Ադրբեջանը որևէ տեսակի միջազգային իրավունքի նույնիսկ ստորակետին չի հետևում ։ Դա ահաբեկչական և ցեղասպան երկիր է։ Ինչո՞ւ մնացյալ զինատեսակները, որ ադրբեջանական կողմն օգտագործում է, թույլատրվա՞ծ է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ֆոսֆորի բարձր պարունակությամբ արգելված զենատեսակի կիրառմանը։ 

Հարցին, թե արդյոք հաջողվել է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից կիրառված թունավոր զինատեսակի ազդեցությունը բնակլիմայական մթնոլորտի վրա նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ հասցված վնասների չափը դեռևս ճշտված չէ, դրա վերաբերյալ ամբողջական պատկերը պարզ կդառնա միայն պատերազմի ավարտին։ «Մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք՝ ադրբեջանական կողմը կարող է թունավորել մեր գետերը և թունավորում են, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Հիմա ֆոսֆորային զինատեսակով անտառներն այրելը պրակտիկորեն ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք։ Ինչ վերաբերում է այս դրվագին՝ անտառային հատվածներում պատսպարված մարդիկ կային։ Հիմա պետք է ճշտել՝ բացի նրանից, որ բնությանն է վնաս հասցվել, ծառերն են այրվել, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ պատսպարված մարդկանց հետ։ Եթե մարդիկ այրվածքներ ստացած չլինեն, ապա թունավորման դեպքեր անպայման կլինեն։ Այս ամենը ժամանակի ընթացքում պետք է պարզենք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Անկախ փորձագետների դիտարկմամբ՝ տարիներ առաջ ֆոսֆոր կիրառվել է նաեւ Դոնբասում, որքանո՞վ է ուկրաինական հետքը առարկայական՝ հարցի շուրջ զրուցելիս Դավիթ Բաբայանն այդ վարկածը չհերքեց.«Քանի որ Ուկրաինան այս պահին սերտ հարաբերությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ, հետևաբար, չի բացառվում, որ այս զինատեսակը նրանք ձեռք բերեած լինեն հենց ուկրաինական կողմից։ Եթե անգամ դա անմիջապես Ուկրաինայից չի մտել Ադրբեջան, ապա կարող է միջնորդավորված ձևով՝ ծովային ճանապարհով Ուկրաինայից տեղափոխվել է Թուրքիա, այնտեղից էլ՝ Ադրբեջան։ Այստեղ պետք է ավելացնեմ նաև այն, որ ադրբեջանական կողմից հայկական դիրքերին հարվածող «Սմերչ» հրթիռների 90 տոկոսն ուկրաինական արտադրության են, արտադրված՝ 2006-2019 թվականներին»,- ասում է Դավիթ Բաբայանը։

Ամփոփելով զրույցը Արցախի նախագահի խորհրդականը նշում է՝ այսքանից հետո մնում է մեկ անգամ ևս պնդել այն, որ մենք պետք է արմատական փոփոխություններ մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև պաշտպանության հայեցակարգերում։ Զրուցակիցը նկատում է՝ այլընտրանք չկա, հակառակ դեպքում հաջորդն արդեն լիակատար կերպով անդառնալի հետևանքների կհանգեցնի մեզ։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր