Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում    

27 նոյ 2020 12:13

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն չի կարող որոշվել նախապես և միակողմանի

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, գրում է Ria-ն։


Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը։ Սենատում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։


«Քվեարկությունից առաջ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը ներկայացրեց Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում. Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:


Նա նաև շեշտել է, որ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտականությունն է աշխատել ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորման ուղղությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: Այս բանակցությունների արդյունքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:


«Այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի ապահովել վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած հակամարտության արդյունքում տեղահանված անձանց անվտանգ վերադարձը: Սենատին ուղղված իր ուղերձում պետքարտուղարը նաև նշել է, որ դեռ ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը», - ասել է ԱԳՆ-ն:


Ֆրանսիան, հավատարիմ մնալով խաղաղության հասնելու իր ստանձնած պարտավորություններին, մնում է վճռական Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորման հասնելու հարցում` հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջները:


«Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։ Այն ներգրավված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում բոլոր պարամետրերի համաձայնեցման համար, մասնավորապես հակամարտության մեջ ներգրավված օտարերկրյա վարձկանների հեռացումը կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պահպանումը», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, որով կառավարությանն առաջարկում է դիմել ԵԱՀԿ-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային հետ կանչելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր