Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

26 նոյ 2020 13:55

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի որոշումը այդպես էլ որպես առաջարկ կմնա

Ֆրանսիայի Սենատի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հիմնականում թելադրված է Փարիզի եւ Անկարայի միջեւ առկա տարաձայնություններով, այն այդպես էլ որպես առաջարկություն կմնա Ֆրանսիայի կառավարության համար, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը:


«Որքան էլ դա կարող է պարադոքսալ թվալ, բայց ես կասկածներ ունեմ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, լիովին հասկանալով մեր ֆրանսիացի գործընկերների անկեղծ հույզերը, այլ նաեւ` Թուրքիայի»,- ասել է Կոսաչյովը «ՌԻԱ Նովոստի»-ին:




Ըստ նրա` վերջին շաբաթների ընթացքում ֆրանս-թուրքական հարաբերությունները, մի շարք հանգամանքներից ելնելով, այդ թվում` ողբերգական, զրոյական մակարդակում հայտնվեցին, բանը հասավ վիրավորական բնույթի «հաճոյախոսությունների փոխանակմանն» ամենաբարձր մակարդակով:


«Ընդ որում, հայտնի է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այդուհանդերձ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվ այս իրավիճակում ֆրանսիական հասարակության մեջ հայամետ ավանդական համակրանքները գումարվեցին ֆրանսիացի քաղաքական գործիչների կուտակված դժգոհությանը Թուրքիայի պահվածքից միջազգային գործերում»,- կարծում է սենատորը:


Կոսաչյովի կարծիքով` սենատի միաձայն դիրքորոշումը շատ առումներով «վկայությունն է այն բանի, որ Ֆրանսիան ոչ պակաս կտրուկ քայլերի է պատրաստ քաղաքականության մեջ», բայց դեռ ընդամենը վկայությունն է: «Նրանում, որ որպես կառավարությանն առաջարկություն ընդունված այս նախաձեռնությունն այդպիսին էլ կմնա, կասկածներ չկան»,- ասել է խորհրդարանականը: «Միգուցե` ավելի լավ. ի վերջո, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է առաջին հերթին հայ-ադրբեջանական երկկողմ քաղաքական երկխոսության թեմա մնա` առանց վերջնագրերի եւ առանց ուժային սցենարների»,- եզրափակել է սենատորը:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր