Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 դեկ 2020 15:21

Խնձորեսկ-Տեղ հատվածում թուրքը կանգնեցրել է հայկական համարանիշով մեքենա, չեն կանգնել, կրակել է. Տեր Ահարոն

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը Երևանում է, այլ սյունեցիների, քաջարանցիների հետ Քննչական կոմիտեի դիմաց է՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի: Նա այժմ Քննչական կոմիտեում է:

«Ես այստեղ եմ որպես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ, կանգնելու եմ այն մարդու կողքը, ում սիրտը ցավում է Սյունիքի համար: Այդ մարդը հենց պատերազմի սկզբից դիրքերում է եղել, նրան  ընտրել է քաղաքացիների մեծ մասը, ազնիվ ընտրություն է եղել: Իմ անելքը հենց սա է՝ օգնել ժողորդին, թույլ չտալ բախումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Ահարոնը: 

Նրա խոսքով, հիմա թուրքը կրկին 3-4 կիլոմետր առաջ է եկել:

«1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մարդիկ բռունցք էին բարձրացնում, բռունցքը միավորում է, բայց եկավ մեկը, ով ազգին տարավ գերի, բաց ձեռքերով գերի են գնում»,- ասաց Գորիսի տարածաշարջանի հոգևոր հովիվը:

Նա նշեց, որ այստեղ հավաքված մարդիկ եկել են իրենց տունը պաշտպանելու համար: Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասաց, որ Տեղ համայնքի ղեկավարը, ով երեկ իրեն տարել էր մի կապիտանի հուղարկավորության, մի դեպք է պատմել.

«Մի քանի օր առաջ, երեկոյան 9-10-ին, Խնձորեսկ-Տեղ գյուղ ճանապարհահատված է իջել թուրքը: Մեր ճանապարհին կանգնած է եղել, մեքենա է անցել, կանգնացրել է:  Բնականաբար, չեն կանգնել: Այդ մեքենայի հետևից կրակել է: Հիմա անվտանգության երաշխիք ունե՞նք:

Թուրքը հիմա Որոտան գյուղի մեջ է»,- ասաց Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր