Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

28 դեկ 2020 11:32

Երբ Աստված Իր տվածն է առնում, ոչ ոք չի կարող մեղադրել, որովհետև Իրենն է և իշխանություն ունի.Ի՞նչ է լինում մահից հետո

Մահվան մասին ճշմարտությունն իմանալը ոչ միայն ազատում է մեզ կրոնական կեղծ գաղափարներից, այլև օգնում է, որ վստահենք ապագայի վերաբերյալ Աստծո տված խոստումներին, այդ թվում՝ մահացածներին հարություն տալու խոստմանը։


Ի՞նչ է լինում մահից հետո։


Այս հարցը շատերիս է հուզում, ու հատկապես այն ժամանակ, երբ կորցնում ենք ամենաթանկ մարդկանցից մեկին։ Ու այդ պահից սկսած՝ ամեն օր մտածում ես՝ որտե՞ղ է նա հիմա, երբևէ նորից կխոսե՞նք նրա հետ, կամ կտեսնե՞նք նրան։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող ենք գտնել միայն Աստվածաշունչը ընթերցելով։ Սուրբ Պողոս Առաքյալը գրում է. «Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին» (Հռոմ. 5:12):


Չնայած մահը մարդու համար է, պետք է փորձենք գիտակցել մի շատ կարևոր բան․ մենք կորցնում ենք նրանց միայն ֆիզիկապես, որովհետև մարդն անմահ է հոգով, և Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին հարություն ենք առնելու և անմահ ենք լինելու հարուցյալ մարմնով, ուստի՝ քրիստոնյան չպետք է վախենա մահվանից: Մահը վերջը չէ, այլ վերջը միայն երկրային կյանքի։


Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն ասում է. «Երբ Աստված Իր տվածն է առնում, ոչ ոք չի կարող մեղադրել, որովհետև Իրենն է և իշխանություն ունի։ Երբ մեզ պարտքով փող են տալիս, շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակահատվածի համար, որ տալիս են, և չենք մեղադրում այն բանի համար, որ վերցնում են մեզանից իրենց սեփականությունը։ Մի՞թե պիտի մեղադրենք Աստծուն, որ Իր սեփականությունն է վերցնում»։


Աստվածաշունչը խոստանում է, որ կգա մի ժամանակ, երբ «մահ այլևս չի լինի», բայց մինչ այդ ապաշխարե՛նք, քանի դեռ Տերն ընդունում է ապաշխարության արցունքները, քանի որ գերեզմանում անօգուտ են լինելու արցունքները:


qahana.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր