Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

25 հուն 2021 16:03

Կարային ջախջախել թշնամուն,Շուշիում հրետանին չի աշխատել, մերոնց հետ խառնված ադրբեջանցիները նահանջի հրաման են տվել

«Շուշիի պաշտպանութունը պետք է կազմակերպվեր Հադրութից։ Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որպեսզի ռմբակոծենք, օղակի մեջ գցենք, բայց նահանջելով եկան հասան Շուշիի մատույցներ՝ Քարինտակ գյուղ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ Վերջինս ենթադրում է, որ գուցե ճիշտ չէր կազմակերպված, կամ հրամանատարություն չկար։


«Լսել եմ, որ ադրբեջանցիներ էլ են եղել խառնված հայերի հետ, որ իրենք ասում էին՝ նահանջ։ Բայց եթե ճիշտ կազմակերպված լինեին, հրամանատարներ լինեին, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի»,- ասաց նախկին քաղաքապետը։


Սարգսյանը նշեց, որ երբ թշնամիները հասել են Սղնախի մատույցներ, Քարինտակի դիմաց հայկական զորքեր են եղել, սակայն նոյեմբերի երեքին դուրս են եկել ու թշնամիների տեխնիկան է տարածքում տեղակայվել, սկսել են խրամատներից կրակել։


«Չի աշխատել մեր հրետանին։ Նոյեմբերի 5-ին, որ լեռնաշղթա եմ բարձրացել, «մինամյոտ» կոչվածը էդտեղ չի եղել, սակայն դրանից առաջ եղել է։ Տեսել ենք «սնարյադները» կան, «մինամյոտը»՝ ոչ։ Պիտի լիներ դա, այդտեղից կարային աշխատեին և ճանապարհի վրա, և Քարինտակի վրա ու ջախջախեին, բայց չկար, հանել են ու մինչև հիմա պաասխան չեն տվել՝ ո՞վ է հրաման տվել, որ Քարինտակից զորքը դուրս գա ու ինչի՞ են հրաման տվել, որ զորքը դուրս գա»,- ասաց Սարգսյանը, ենթադրելով որ կազմակերպված է եղել Շուշիի հանձնումն ու դիրքերը չեն ամրապնդվել։

***
Արցախցիները՝ շուշեցիները կենցաղի, սննդի, հագուստի հետ կապված խնդիրներ ունեն։ Չնայած օգնության ձեռք մեկնողներ կան, բայց դա հետագայում ապրելու համար, ըստ քաղաքապետի՝ բավարար չէ։


Սարգսյանը նշում է, որ վարձով բնակարանները աստղաբաշխական թվեր են կազմում, իսկ պետական աջակցությամբ տված գումարները բավարար չեն, որպեսզի կարողանան վարձերը վճարել։


«Աջակցում են 68 ու 15 հազար դրամներով, որոնցից 18-58 տարեկան տղամարդիկ չեն օգտվում։ Ասում են, թող տղամարդիկ գնան աշխատեն, բայց որտե՞ղ։ Մարդիկ նաև բողոքում են, որ գումարները չեն նստել։ 300 հազար դրամ ևս տրամադրում են, բայց թերություններ կան։ Շուշիում ու մնացած համայնքներում, որ ադրբեջանցիների հսկողության տակ են գտնվում, բնակիրչները պետք է օգտվեն 300 հազարական դրամներից։ Օրենքում նշված է, որ երեք ամիս պետք է բնակվեին Շուշիում։ Բայց եթե երեք ամիս չեն բնակվել, սակայն տուն, կահույք ու ունեցվածք ունեն, ո՞նց է լինելու փոխհատուցումը»,- ասաց Սարգսյանը։


Քաղաքապետն ասում է, որ Ստեփանակերտում օրինակ, սնունդ են բաժանում, սակայն հարցը կարգավորված չէ։ Մարդիկ կան տեղեկացված չեն, չեն կարողանում օգտվել ու հարցերը մնում են օդում կախված, դրանք պետք է լուծեն պետականորեն։ Բաժանվող սնունդը ցուցակագրված չէ, շատերը հուսալքված ու դատարկաձեռն տուն են վերադառնում։


Առաջային է նաև կենցաղի հարցը։ Շատերը ՀՀ-ում են, ժամանակավորապես  մայրաքաղաքում են բնակվում, սակայն նրանցից շատերին հյուրընկալած մարդիկ, ժամանակ են տալիս լքելու իրենց տները։




«Լսել եմ, որ ադրբեջանցիներ էլ են եղել խառնված հայերի հետ, որ իրենք ասում էին՝ նահանջ։ Բայց եթե ճիշտ կազմակերպված լինեին, հրամանատարներ լինեին, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի»,- ասաց նախկին քաղաքապետը։


Սարգսյանը նշեց, որ երբ թշնամիները հասել են Սղնախի մատույցներ, Քարինտակի դիմաց հայկական զորքեր են եղել, սակայն նոյեմբերի երեքին դուրս են եկել ու թշնամիների տեխնիկան է տարածքում տեղակայվել, սկսել են խրամատներից կրակել։


«Չի աշխատել մեր հրետանին։ Նոյեմբերի 5-ին, որ լեռնաշղթա եմ բարձրացել, «մինամյոտ» կոչվածը էդտեղ չի եղել, սակայն դրանից առաջ եղել է։ Տեսել ենք «սնարյադները» կան, «մինամյոտը»՝ ոչ։ Պիտի լիներ դա, այդտեղից կարային աշխատեին և ճանապարհի վրա, և Քարինտակի վրա ու ջախջախեին, բայց չկար, հանել են ու մինչև հիմա պաասխան չեն տվել՝ ո՞վ է հրաման տվել, որ Քարինտակից զորքը դուրս գա ու ինչի՞ են հրաման տվել, որ զորքը դուրս գա»,- ասաց Սարգսյանը, ենթադրելով որ կազմակերպված է եղել Շուշիի հանձնումն ու դիրքերը չեն ամրապնդվել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր