Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

03 փետ 2021 16:24

Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում,կամ էլ՝ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:


Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու ՔՊ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.


ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:


բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:


գ. Միչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:


դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգոււթյուններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:


Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:


Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:


Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.


1. Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է:


2. Պատերազմի հետ կապված եղած բացահատումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:


3. Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:


4. Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակներում:
Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:


Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.


1. Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգաահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածաքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):


2. Կամ էլ՝ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը:


Հետևությունները թողնում եմ ձեզ:


Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքանին»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր