Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

11 փետ 2021 10:30

Ընդդիմության լիդերները կասկածում են միմյանց, որ հնարավոր է՝ կապեր ունենան Փաշինյանի իշխանության հետ.Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում ևս արշալույսները խաղաղ չեն:
Բանն այն է, որ 17 ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլևս այլ ֆորմատով որոշում կայացնել ու պլանավորել, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:


Հիմա այդ ֆորմատով հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաև նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Բայց նույնիսկ այս լիդերները միմյանց չեն վստահում և մեկը մյուսի հավատարմությանը կասկածող մտքեր են հայտնում տարբեր շրջապատներում:


Լավատեղյակ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ լիդերները միմյանց նախ կասկածում են, որ հնարավոր է՝ կապեր ունենան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:


Օրինակ՝ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կասկածում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է իրենցից գաղտնի բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Նույնաբովանդակ կասկածներ կան նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերաբերյալ, քանի որ, շատերի կարծիքով, նա տարբեր թելերով կապված է ու, հնարավոր է, ինչ-որ պայմանավորվածությունների հանգի գործող իշխանության հետ:


Իսկ բոլորը միասին կասկածում են Սերժ Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրա քաղաքական ծրագիրն է եղել, ու մինչ այժմ կապ կա երկուսի միջև, դրա համար Սերժ Սարգսյանը ընտրություններ չի ուզում: Միակ չկասկածվողը թվարկվածներից Ռոբերտ Քոչարյանն է, որն էլ հստակ խնդիր է դրել բոլորի առջև՝ ընտրություններին մասնակցել մեկ ճակատով և քաղաքական դաշտը դարձնել երկու բևեռ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ և հակոտնյաներ:


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանշանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որևէ դաշինքի չի միանալու, առանձին են գնալու ընտրություններին, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցել, լեգիտիմացնել Փաշինյանին:


Սերժ Սարգսյանը գուցե մտափոխվի, ինչպես մտափոխվեց և վարչապետ չդառնալու խոստում տալուց հետո դարձավ վարչապետ: ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ն էլ կառուցողական դաշտում են. պատրաստ միասին և առանձին գնալու տարբերակներին:


Երբ կորոշվեն հարցերը, կախված կլինի նաև ընտրությունների նշանակման ժամկետից:


«Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից արդեն Երևան է վերադարձել, բայց լիդերները դեռ չեն հանդիպել: Միայն հայտնի է, որ որոշում կա փետրվարի 20-ին մեծ հանրահավաք իրականացնել և սկսել անհնազանդության տարբեր ակցիաներ:


Եկող շաբաթը պետք է ընդդիմության համար վճռորոշ լինի, քանի որ որոշումներ պետք է կայացվեն: Դրանից առաջ, սակայն, նախ պետք է կասկածները միմյանց նկատմամբ փարատվեն, իսկ թե ինչպես, դժվար է ասել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր